10:56, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1993 - Ռուսաստանի արտգործնախարարը անձամբ է ժամանում է տարածաշրջան` հորդորելու կողմերին իրականացնել միջազգային հանրության պահանջները։

  • Ռուսական կողմի հետ հանդիպումներից մի քանի օր անց` հունիսի 14֊ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը Գորիսում, ապա` Ստեփանակերտում կոշտ զրույց է ունենում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
  • Տեր֊Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդների հանդիպմանը ներկա է եղել նաև Ղարաբաղի Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը, ով տարիներ անց հրապարակել է այդ օրը արած գրառումները: «Լևոն Տեր-Պետրոսյան- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ` չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու` տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք` գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ` ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինեն կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 369 | 09.06.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 9

2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. «Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերի։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից դեռ վաղնջական ժամանակներից սկսած լքում են - լքում են երկիրը: Սկզբում խոպանչիության տեսքով, հետո ընտանիքներով, հետո տոհմով գյուղերով... և սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի։ Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին»։ 

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 326 | 08.06.2022 / հայեր, հունիսի 8, Հայկական իրադարձություններ

1995 - Անգլիական ազդեցիկ «Financial Times» օրաթերթը ծավալուն հոդված է հրապարակում Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական բարեփոխումների և ներքաղաքական իրդարձությունների մասին:

  • «Հայկական կառավարությունը շատ զգույշ է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իր որդեգրած քաղաքականության մեջ, բայց այն փաստը, որ այդ տարածքն այսօր տեղի հայ բնակիչների ձեռքին է և ոչ թե Բաքվի իշխանությունների, ինքնըստինքյան խոսում է ազգային բնագավառում Հայաստանի վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին: Հաջողություններ, որոնք գոտեպնդում են հայերին դիմադրելու էլ ավելի սուր ճգնաժամերի, քան էլեկտրականության պակասն է»- գրում է թերթը:

​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 359 | 07.06.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հունիսի 7

2008 - Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը Մոսկվայում եռակողմ հռչակագիր են ստորագրում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 303 | 06.06.2022 / հայեր, հունիսի 6, Հայկական իրադարձություններ

2006 - Ալիև-Քոչարյան հանդիպում Բուխարեստում, մանրամասներ չեն հրապարակվում։ Ավելի ուշ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան պատմել էր` «Բուխարեստում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովում, կողմերը խոսում էին միմյանց հետ ողջ հանդիպման ընթացքում: Նրանք անցան բոլոր հարցերի վրայով՝ մանրամասն կերպով, և որևէ բացասական մեկնաբանություն չեն հրապարակել դրանից հետո»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 306 | 05.06.2022 / հունիսի 5, հայեր, Հայկական իրադարձություններ


1918 - Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրն առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 286 | 04.06.2022 / հունիսի 4, Հայկական իրադարձություններ, հայեր

Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթը լայն տարածում է գտնում։ Այսօր նման ծառայություններից ամենից շատ օգտվում են ուժային կառույցների, այդ թվում՝ դատախազության, հարկային ծառայության աշխատակիցներն, ու հաշվապահները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 348 | 03.06.2022 / հոգեբանություն, հոգեթերապևտ, հոգեբան


1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվիրակությունը գործուղելու Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 306 | 03.06.2022 / հայեր, հունիսի 3, Հայկական իրադարձություններ

1991 - Հունիսի 2-ին և հուլիսի 23-ին Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 290 | 02.06.2022 / հունիսի 2, հայեր, Հայկական իրադարձություններ


1992 - Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ Այս խորհրդաժողովում հետագա Մինսկի խմբի մոդելն էր պլանավորվելու, իսկ մասնակցությունից հրաժարման պատճառն այն էր, որ նրանք հրավիրվել էին պարզապես իբրև Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 328 | 01.06.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 1


1989 - Ազատ արձակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, որոնք 1988-ի դեկտեմբերին և հունվարի առաջին օրերին ձերբակալվել և տեղափոխվել էին Մոսկվայի բանտեր: Երևանի Ազատության հրապարակում ցնծությամբ դիմավորեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։

​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 494 | 31.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 31

1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պահանջներից՝ մասնավորապես Ղարսից։ Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց. «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 304 | 30.05.2022 / մայիսի 30, հայեր, Հայկական իրադարձություններ

1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պահանջներից՝ մասնավորապես Ղարսից։ Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց. «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 370 | 30.05.2022 / մայիսի 30, Հայկական իրադարձություններ, հայեր

1996 - Ազգային ժողովh ընդունեց Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը, որն առաջինն էր հետխորհրդային երկրներում: Օրենքը կյանքի կոչեվց նորանկախ Հայաստանի Հանրապետության Առաջին Տիկին և «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ի նախագահ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և UNICEF հայաստանյան գրասենյակի հետ համագործությամբ։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 351 | 29.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 29


1918 - Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

  • 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 312 | 28.05.2022 / հայեր, մայիսի 28, Հայկական իրադարձություններ

1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև: Գործողություները շարունակվեցին Նուբարաշենում, խորհրդային տանկերն ու զրահատեխնիկան անկանոն կրակ բացեցին բնակելի թաղամասում: Զոհվեցին 27 ազատամարտիկ և 6 խաղաղ բնակիչներ:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 302 | 27.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի կտա երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 416 | 26.05.2022 / Քեմալ Քըլըչդարօղլու, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Կառավարությունն իր այսօրվա նիստում «Աղձք» պատմամշակութային արգելոց ստեղծելու որոշում կայացրեց: Արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: 

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն Դիտումներ՝ 356 | 26.05.2022 / արգելոց


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ primeminister.am Դիտումներ՝ 360 | 26.05.2022 / հայ-ամերիկյան, Լին Թրեյսի

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 344 | 26.05.2022 / արբանյակ, Space-X, ուղեծիր

« 1 2 ... 19 20 21 22 23 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ