11:54, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1993 - ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը:
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
1981 - ASALA. Պայթյուն Թեհրանում շվեյցարական Սուիս-Էյր օդանավային ընկերության գրասենյակի առջև։
1970 - Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 292 | 28.06.2022 / հայեր, հունիսի 28, Հայկական իրադարձություններ

2008 - ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում ընդունեց մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջ­ների կատարման համար։
1993 - Ղարաբաղն և Ադրբեջանը համաձայնում են մեկ շաբաթով դադարեցնել Մարտակերտի ու Աղդամի գնդակոծումը: Իշխանության վերադարձած Հ.Ալիևը ժամանակ էր խնդրել` ներքաղաքական հարցերը կարգավորելու համար։
1989 - Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:
1946 - Հուլիսի 23-ին Բեյրութից Բաթում է ուղևորված «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին, հասնում է Բաթում։ 

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 358 | 27.06.2022 / Հայկական իրադարձություններ, հունիսի 27, հայեր


2010 - Մինսկի խմբի եռանախագահների` Միացյալ Նահնագների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի առաջնորդները Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են ընդունում Կանադայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում։
2001 - Անհայտ անձինք հրդեհել են հոկտեմբերի 27-ի իրական մեղավորների փնտրտուքով զբաղվող լրագրող Վահագն Ղուկասյանի կաշվե իրերի արհեստանոցը։ 
2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։
1993 - Հայկական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ սրվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ղարաբաղյան մարտերում հաջողության հասած գնդապետ Ս. Հուսեյնովը զինված ապստամբություն էր բարձրացրել։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 336 | 26.06.2022 / հայեր, հունիսի 26, Հայկական իրադարձություններ

1992 - ՀՀ Կառավարության որոշումով ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչություն` արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով:
1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 353 | 25.06.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 25

2001 - Ազատության հրապարակում «Ազգային համաձայնության ճակատը» միտինգավորներին պարզաբանում է, թե Ճակատն ինչու ուզում է իշխանափոխություն անել. որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը դատարկում է հայ ազգից։
1993 - Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան ժամանեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 316 | 24.06.2022 / Հայկական իրադարձություններ, հունիսի 24, հայեր

1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։ 

Զորամիավորումը վերջերս էր անցել Ռուսաստանի իրավասության տակ և անկախ Հայաստանի տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում ռեպրեսիվ գործողություններ չէր իրականացրել հայերի հանդեպ և հօգուտ հայերի չէր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ 

Չնայած ռուսական զորամիավորումների հեռացմանը, սպասվում է, որ Անդրկովկասի երեք երկրներից Հայաստանն առաջինը Ռուսաստանի հետ կստորագրի փոխօգնության և բարեկամության պայմանագիր։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 345 | 23.06.2022 / հայեր, հունիսի 23, Հայկական իրադարձություններ

2006 - Մինսկի խմբի միջնորդները ԵԱՀԿ-ին զեկույց են ներկայացնում, որտեղ առաջին անգամ գաղտնազերծում են բանակցություններում քննարկվող փաստաթղթի` հիմնարար սկզբունքների մանրամասները։
2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 
2002
- Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ:
2001 - Ազգային Ժողովի պատգամավորների մի խումբ լրագրողներին պատմում է, թե ինչքան ջերմ ընդունելություն են գտել Բաքու մեկնելիս։ 

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 332 | 22.06.2022 / հունիսի 22, հայեր, Հայկական իրադարձություններ

2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։

1919 - Հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։

Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 321 | 21.06.2022 / հունիսի 21, Հայկական իրադարձություններ, հայեր


2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։

Սանկտ Պետերբուրգում նախագահները զրուցել, տեսախցիկների առջև անգամ ձեռք էին սեղմել: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, թե կողմերը պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի մասին, մինչդեռ, նախորդ`Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնել էին նաև այդ հարցի շուրջ։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 20.06.2022 / հայեր, հունիսի 20, Հայկական իրադարձություններ

2012 - Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը նախատում են` մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը:

Ափսոսանք հայտնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս առաջընթաց չեն արձանագրել խնդրի կարգավորման շուրջ վերջնական համաձայնության գալու հարցում, նախագահներ Բ. Օբաման, Ֆ.Օլանդն ու Վ.Պուտինը միաժամանակ նշել էին. «Այդուհանդերձ, ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար»։

1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 358 | 19.06.2022 / հայեր, հունիսի 19, Հայկական իրադարձություններ

2012 - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով մահացավ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 345 | 17.06.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 17

2003 - Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների զորավարժությունները:
1969-ի այս օրը ծնվել է Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր Ռիչի Առաքելյանը.

2006-ի դեկտեմբերի 16-ին սահմանել է Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27.450 ֆունտ։
2008-ի հունիսի 15-ին Գլենդելում ծանրամարտիկն արդեն 95.600 ֆունտ է բարձրացրել, ինչը 50.000-ով ավելի է նախորդ համաշխարհային ռեկորդից:
2012-ի հունվարի 7-ին Ռիչի Առաքելյանը կրկին հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 320 | 16.06.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հունիսի 16

Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքել է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ hayastan24 Դիտումներ՝ 360 | 15.06.2022 / Ռալֆ Յիրիկյան, Վիվա-ՄՏՍ


1991 - Մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահամեքենա) գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը:

  • Նախորդ օրը ընկել էին Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը:

​​​​​​​​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 333 | 15.06.2022 / հունիսի 15, Հայկական իրադարձություններ, հայեր

1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 350 | 14.06.2022 / հունիսի 14, ազգային տոներ

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

  • Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակն էր բացատրել Լեռնային Ղարաբաղին տրվող ամենահնարավոր երաշխիքները։
  • Հանդիպմանը ներկա է եղել ավելի քան տասը պաշտոնյա։ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ստորագրել պայմանագիր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ 

​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 315 | 14.06.2022 / Հայկական իրադարձություններ, հունիսի 14, հայեր

1878 - Սկսվեց Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում:

  • Այդ կոնգրեսից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 301 | 13.06.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, հունիսի 13

2021 - Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի վարչապետի աջակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզներ:
1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։

  • Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հորդորել էր համաշխարհային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար: «Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ և անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ պաշտպանելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,֊ հայտարարել էր Հայաստանի նախագահը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։​​​​​​​

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 324 | 12.06.2022 / հունիսի 12, Հայկական իրադարձություններ, հայեր


2021 - Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում, հայտարարեց Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

  • «Այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 325 | 11.06.2022 / հունիսի 11, Հայկական իրադարձություններ, հայեր

2021 - Մամուլի ասուլիսի ժամանակ  Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ գնահատական տվեց Փաշինյանին։

  • «Փաշինյանը տեղով սպառնալիք է, կեսն է կործանել, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանանք»- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

​​​​​​​Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 345 | 10.06.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, հունիսի 10
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ