14:04, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 376 | 31.03.2022 / Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 295 | 30.03.2022 / Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով, Օսիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կատարում կայացած «Դոհայի ֆորումին» անդրադարձել է թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառներից մեկը դարձած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։ «Ինչպես գիտեք, այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ S-400-ները Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էին, այլ հրամայական։ Սակայն այժմ Ֆրանսիայի և Իտալիայի հետ բանակցում ենք վարում պաշտպանական այլ համակարգերի շուրջ։ Անշուշտ ինչ-որ լուծում կկարողանանք գտնել և կկարողանանք գնել պաշտպանական այդ համակարգերը»,-ասել է Աքարը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 305 | 30.03.2022 / S-400, Թուրքիա

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է։ Հիշեցնենք՝ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն «Ապագա» կուսակցության նախագահն է։ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։

Ахмет Давутоглу: В Турции скрывают реальные показатели заболеваемости коронавирусом - Новости

Լուր / Տեսնել ավելին՝ Tele 1 | Դիտումներ՝ 312 | 30.03.2022 / Թուրքիա, Ահմեդ Դավութօղլու

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այսպիսով, Արցախի Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 352 | 30.03.2022 / Արցախի ԱԱԾ, Արցախ

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Քննարկվելու են Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերն ու խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

James Heappey

Լուր / Տեսնել ավելին՝ Turan | Դիտումներ՝ 347 | 30.03.2022 / Մեծ Բրիտանիա, Ադրբեջան

Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Մոհսեն Խոջասթե Մեհրը  հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը: Մեհրը նաև նշել է, որ «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ,  գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ParsToday | Դիտումներ՝ 325 | 30.03.2022 / նավթ, Իրան


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում: Փոթորիկի հետևանքով դրանք պոկվել էին խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Еrmenihaber | Դիտումներ՝ 301 | 30.03.2022 / Սև ծով, Թուրքիա

Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 336 | 30.03.2022 / Ուզբեկստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Հայ ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ վերջին շրջանում ներկայացվում են նաև վրացերենով։ Ամենաթարմ թարգմանությունն Արմեն Հայաստանցու (Օհանյան) ստեղծագործություններից «ՊոչԱՏՈւՄ»-ն է, որը հրապարակվել է  վրաստանյան հասարակական-գրական ամսագրերից մեկում։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 372 | 30.03.2022 / Արմեն Հայաստանցի, հայ գրողներ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն հենակետերում

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 331 | 30.03.2022 / Արցախ, Ասկերան, Քարագլուխ

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն արժանացել է Տորոնտոյի Այլընտրանքային ֆիլմերի փառատոնի «Լավագույն դրամա» մրցանակին։ Տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջից։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 409 | 30.03.2022 / Արման Չիլինգարյան, կինոփառատոններ

1987 թվականի այս օրը Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը։ Մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը: Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 346 | 30.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 30


Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Արնդրադառնալով Արցախի ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, Ջոն Ինյառիտուն։ 

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 341 | 29.03.2022 / Ալիև, Արցախ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՌԴ ԱԳՆ | Դիտումներ՝ 338 | 29.03.2022 / Մարիա Զախարովա, Արցախ, խաղաղապահներ


ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 331 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 347 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 361 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Վալենտինա Մատվիենկո

Այս պահի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 335 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան

1992 թվականի այս օրը Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը: Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 366 | 29.03.2022 / հայկական ծնունդներ, մարտի 29, Հայկական իրադարձություններ
« 1 2 ... 33 34 35 36 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ