Այսօր 4-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Առավել թեժ մարտերը ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։ Անիմացիոն ֆիլմ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին.


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | | Դիտումներ՝ 251 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 02.04.2022 | 09:05 քառօրյա պատերազմ, Արցախ-Ադրբեջան