Ադրբեջանի զորքերի տեղաշարժը սադրիչ է․ ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը մշտապես հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Arka | | Դիտումներ՝ 333 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.03.2022 | 11:30 Արցախ-Ադրբեջան