2008 - Այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։
1994 - Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին։
Հրադադարի համաձայնագրից շաբաթներ անց կրկին օրակարգային էր դարձել շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցը։
Ղարաբաղյան կողմը, սակայն, մերժում է միջազգային խաղաղապահ ուժերի կազմում, թուրք զինվորներ ներգրավելու առաջարկը։
1923 - Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):
Դրան զուգահեռ կազմավորվում է «Կարմիր Քուրդիստանը», ինչի հետևանքով կտրվում է ցամաքային կապը Խորհրդային Հայաստանի և Արցախի միջև։
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 360 | Ավելացրեց՝ armenlur | 07.07.2022 | 10:00 |