2014 - Նախագահների տարվա երրրորդ հանդիպումը կայանում է Մինսկի խմբում նախագահող երրորդ երկրում` Ֆրանսիայում: Կողմերը, ըստ հրապարակային ելույթների, մեկ հարցի շուրջ են պայմանավորվում`հաջորդ հանդիպման, որը, սակայն, պետք է կայանար մեկ տարի անց միայն։
2010 - Աստրախան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ համատեղ հռչակագիր են ընդունում։
2006 - «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն տվեց «Հայռուսգազարդի» լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին, որի արդյունքում «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 45%-ից կհասներ 58%-ի։
1999 - Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
1999 - Տարածաշրջան է այցելում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը`կարգավորման նոր առաջարկներով։
1997 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Գրողների միությունում ներկայացրեց իր ընկերոջը՝ Անդրեյ Բիտովին, իսկ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը նրան հանձնում է Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչումը:
1997 - ԱԺ պատգամավոր Արա Սահակյանը իշխանություններին առաջարկում է կերակրել սոված ժողովրդին և ոչ թե քննադատել նախկիններին:
1963 - Երևանում հանդիսավորությամբ բացվեց Սայաթ-Նովա պողոտան։
1929 - Տեղի է ունենում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի հուղարկավորությունը. հայտարարվել էր սգո օ
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 408 | Ավելացրեց՝ armenlur | 27.10.2022 | 08:30 |