Հայկական հոկտեմբերի 15

2021 - Կյանքի 75-րդ տարում երեկ` հոկտեմբերի 15-ին մահացավ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս  Վանո Սիրադեղյանը։
2018 -
Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն  տարածեց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»: 
2012 - Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվի մենահամերգին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով՝ նարնջագույն, կապույտ, կարմիր, սակայն դրոշը հակառակ կողմով է ծածանել և ստացվել էր, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: 
1988 - Լույս տեսավ Ժողովրդավարական միության «Ազատ խոսք» թերթի առաջին համարը՝ վերակառուցման տարիների ամենազանգվածային սամիզդատի թերթը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 375 | Ավելացրեց՝ armenlur | 15.10.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 15