Հայկական հոկտեմբերի 18

2019 - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության տեղափոխվեց Հայաստան։
2018 - Ստամբուլում 90 տարեկանում մահացավ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ 
2017 -
68 տարեկանում բանտում մահացավ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: 
2016 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: 
2011 - Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը պայմանագիր ստորագրեցին ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին:
1987 - Երևանում տեղի ունեցավ ցույց՝ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների և Չարդախլու գյուղի հայաթափման հետ կապված։
1932 - Մինջևանից Կապան է հասնում առաջին մարդատար գնացքը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 305 | Ավելացրեց՝ armenlur | 18.10.2022 | 08:30 հոկտեմբերի 18, Պատմության հայկական օրը