2020 - ՀՀ վարչապետին միջնորդներն առաջարկել են «5 + 2» տարբերակը։
2017 - Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձան Կարուշ Ղուկասյանը, Անդրանիկ Կարապետյանը և Սոնա Պողոսյանը:
2017 - Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:
2015 - Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթում խմբագիր աշխատած, հետագայում ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «ամենայն պատասխանատվությամբ պնդում է, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:
2000 - Աշոտ Մանուչարյանը մի շարք ծանրագույն մեղադրանքներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին, որոնք վերաբերվում են հոկտեմբերի 27-ի քննությանը։
1999 - Հայ-թուրքական բիզնես ֆորումի թուրք նախագահը վստահ է, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը։
1999 - ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ:
1971 - Հայաստանում մեծ շուքով նշում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։
1954 - Մոսկվայում կայանում է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը՝ Երևանի «Սպարտակի» (հետագայում վերանվանվում է «Արարատ») և Կիևի «Դինամոյի» միջև:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 385 | Ավելացրեց՝ armenlur | 20.10.2022 | 08:30 |