Հայկական հոկտեմբերի 28

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։
2012 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում առաջին հանդիպումն են ունենում` մարդասպան Ռ. Սաֆարովին ներում շնորհելու` Ի. Ալիևի որոշումից հետո։
2001- Ընդդիմադիր եռյակը՝ ՀԺԿ-ն, Հանրապետությունը և Ազգային Միաբանությունը Մատենադարանի մոտ հրավիրած խոշոր հանրահավաքում պահանջում են միայն Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացումը։
2000 - Ծառատունկով են մեկնարկում Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: 
1997 - Ընդդիմադիրները հանրահավաք են հրավիրում  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղի հարցի լուծման տեսակետների դեմ։
1988 - Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Բադամյանցը «Հույժ գաղտնի. անձնապես» կնիքը կրող զեկուցագիր է ուղարկել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 367 | Ավելացրեց՝ armenlur | 28.10.2022 | 08:30 հոկտեմբերի 28, Պատմության հայկական օրը