2021 - Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում ընդունեց Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը («Esplanade d’Arménie»)։
2019 - Բրիտանական The Independent պարբերականի կազմած աշխարհի խորհրդարանների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակը ընդգրկվեց ՀՀ խորհրդարանի շենքը:
2018 - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջիբրալթարի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել Հայաստան - Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ Ջիբրալթարի օրհներգի փոխարեն Լիխտենշտեյնի հիմնը միացնելու համար:
2016 - Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
2013 - «Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող ճանաչվեց Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը՝ ճոպանի վրա բալետային վարիացիաների համար։
2009 - Երեկոյան Սերժ Սարգսյանը ժամանեց Թուրքիայի Բուրսա քաղաք` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:
2001 - Հայաստանում համերգով հանդես եկավ Անկարայի լարային քառյակը՝ Կոմիտասի ստեղծագործությունների սեփական կատարմամբ։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է 874 բանաձևը, որը կոչ է անում ուղիղ շփումների արդյունքում հաստատված հրադադարը դարձնել մշտական։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 403 | Ավելացրեց՝ armenlur | 14.10.2022 | 08:30 |