Հայկական հոկտեմբերի 22

2020 - Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: 
2019 - «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ 
2018 - Նիկոլ Փաշինյանը ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր տեղափոխելով տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումը:
2018 - Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանը նվաճեց ոսկե մեդալ:
2017 - Ռուսաստանում արգելվեց «Հայկական ֆաշիզմ» անվամբ ադրբեջանական ֆիլմի ցուցադրումը:
2016 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ կարծիք է հայտնել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: 
1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց արտաքին քաղաքականության մասին իր տեսակատը։
1935 - Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում վախճանվեց հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետը։ 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 475 | Ավելացրեց՝ armenlur | 22.10.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 22