Հայկական հոկտեմբերի 17

2019 - CNN-ի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:
2017 - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ արեց հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
2015 - Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցություը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի առիթով ստեղծեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ:
2013 - Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
2008 - Արցախում տեղի ունեցավ գրեթե 700 զույգի աննախադեպ հարսանեկան արարողություն:
1957 - 81 տարեկանում Երևանում մահանում է Վարպետը՝ գրող Ավետիք Իսահակյանը։
1922 
- ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սարգիս Համբարձումյանը հաստատում է հայկական հեռագրական գործակալության՝ Արմենտայի (Армянское телеграфное агентство) կանոնադրությունը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 313 | Ավելացրեց՝ armenlur | 17.10.2022 | 08:30 հոկտեմբերի 17, Պատմության հայկական օրը