00:00, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2016 - Հայաստանի նախագահը Ղարաբաղում հայտարարում է, թե զորքին ու բնակչությանը սպասվում է «դժվարին ժամանակահատված»։

Ստեփանակերտում, հանդիպելով մտավորականներին, Սերժ Սարգսյանն ասել էր` «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»։ Նախագահը չէր մանրամասնել ինչ նկատի ունի:

1895 - Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 282 | 08.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 8


2001 - 102 հազար քաղաքացի ամբողջ Հայաստանից միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին: 
1995 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի եզրափակիչ փաստաթուղթը նշում է` խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքն ավարտված է, պայմաններ, սակայն, չկան։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 296 | 07.12.2022 / դեկտեմբերի 7, Պատմության հայկական օրը

1994 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթաժողովը Մինսկի խմբի համանախագահություն հիմնելու որոշում է ընդունում։ Առաջին համանախագահներն են դառնում Ռուսաստանն ու Շվեդիան:
1958 - Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեցին Եղեգնաձոր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 261 | 06.12.2022 /

2013 - Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու կողմերը համատեղ հայտարարություն են ընդունում Կիևում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում։
1994 - Բուդապեշտի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան խաղաղապահ մանդատը։ 
1918 - Սկսվեց հայ-վրացական պատերազմը. հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 328 | 05.12.2022 / դեկտեմբերի 5, Պատմության հայկական օրը


1999 - «Հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր են նոր ձերբակալություններ»,- հայտարարում է զինվորական դատախազ և գործի նախաքննությունն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 271 | 04.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 4


2021 - Հայրենի Կոթիում տեղի ունացավ Վանո Սիրադեղյանի հուղարկավորումը։
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ Երվանդ Քոչարի կերտած «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
1920 - Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև։

Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 284 | 03.12.2022 / դեկտեմբերի 3, Պատմության հայկական օրը

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո կիրառեց և տապալեց ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

Բաքուն սպառնում էր ինքը վետո կիրառել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում` ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում` ներառելով Բաքվի առաջարկած դրույթները: Գագաթնաժողովն անցնում է թեժ մթնոլորտում, արդյունք չի տալիս անգամ Հ. Ալիև ֊ Լ. Տեր-Պետրոսյան դեմ առ դեմ հանդիպումը:
դրբեջանի նախագահն իր ելույթում հայտարարում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կազմում ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:
Հայաստանի նախագահն իր հերթին պնդում է` «Ղարաբաղի ժողովրդին պե՛տք է ինքնորոշման իրավունք տրվի, քանի որ Ադրբեջանն անկարող է երաշխավորել նրանց անվտանգությունը»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 339 | 02.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 2

2001 - Քաղաքապետի որոշմամբ Երևանում դադարեցվում է տրամվայի թիվ առաջին և երկրորդ երթուղիների սպասարկումը։ 

  • Քաղաքապետարանը վստահ է, որ էլեկտրական տրանսպորտն աշխատում է վնասով, իրենց այդպիսի տրանսպորտ պետք չէ։
  • «Տրամվայ» մասնաճյուղի բաժնի պետն ասում է, որ 20 դրամով էլ այս տրանսպորտն օգուտով կաշխատի, ինքը մեխանիզմներ է առաջարկել։
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 01.12.2022 / Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 1

2020 - Թուրքիայի զինված ուժերի սակրավորները ձեռնամուխ եղան հայկական ուժերի կողմից թողնված տարածքներում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման ադրբեջանական բանակի օգնությանը: 
2009 - Հանրապետական կուսակցության անդամ երգահան Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։
2005 - Ինքնաթիռ մտնելուց առաջ Ազգային անվտանգության գործակալը խուզարկում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 
2004 - Մեկնարկում է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ 
2000 - Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին Ազգային Անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից։ 
1999 - Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ 1999 - Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանի ճաղերի հետևից դատախազությունից պահանջում է մտնել Ազգային Ժողով, քաղաքական անձեռնմխելիությունից զրկել և ձերբակալել Վանո Սիրադեղյանին։ 
1965 - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1960 - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
1808 - Վերացվում է Երևանի բերդի պաշարումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 298 | 30.11.2022 / նոյեմբերի 30, Պատմության հայկական օրը

2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները: 
2007 - 
Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները։
1992 - Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
1970 - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 
1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ 
1960 - Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-րդ տարեդարձի առթիվ Լենինի հրապարակի հարևանությամբ (այժմ՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգի) բացվում է «Հավերժական կրակ» հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն էր, իսկ նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը։
1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության
առաջին եթերը:
1929 - Երևանում բացվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը:
1925 - Հիմնադրվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1920 - Խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 325 | 29.11.2022 / նոյեմբերի 29, Պատմության հայկական օրը


2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է ուղարկում Գագիկ Հարությունյանին, որում իր անհանգստությունն է բացատրում Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների մասին։
1989 - Լուծարվեց Արկադի Վոլսկու գլխավորած ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման կոմիտեն», և դրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։
1974 - Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1953 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 325 | 28.11.2022 / նոյեմբերի 28, Պատմության հայկական օրը

1990 - Անկախության հռչակագրի ընդունման առթիվ իրականացվեց առաջին համաներումը:
1990 - Հրապարակվեց ՀՀ Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրա­պետություն» պաշտոնաթերթը, գլխավոր խմբագիր ընտրվեց Այդին Մորիկյանը:
1970
- Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ 
1937 - Հախճանվեց հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։
​​​​​​​1920 - Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Սևրի պայմանագրից. ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 312 | 27.11.2022 / նոյեմբերի 27, Պատմության հայկական օրը

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 2 հայ ռազմագերի։ 
2021 -
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունեցին համատեղ հայտարարություն:
2015 - Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրական հանրաքվեն «անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն» է համարում։
1991 - Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում «Խանքենդի»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 285 | 26.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 26


2021 - Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։
2020 - Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտան Քելբաջարի շրջան։
2020 - Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ 
2015 - Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծեց  զինված խումբ, որը պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը և մի շարք պետական շենքեր:
1988 - Գորբաչովյան վարչակարգի կողմից Երևանում և Բաքվում մտցվեց պարետային ժամ:
1945 - Երևանում տեղի է ունենում Հաղթանակի կամրջի հանդիսավոր բացումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 284 | 25.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 25

2021 - Գևորգ Թադևոսյանը (87 կգ) հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
1999 - Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ խոսում է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակի մասին, որում վերջինս պաշտպանության նախարարին զգուշացնում է իր շուրջը սեղմվող օղակի, այսինքն, կյանքին սպառնացող վտանգների մասին։
1998 - Հայաստանը պատասխանում է Արցախի հակամարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ 
1998 - Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը` որոշ, Ղարաբաղը` լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք:
1998 - Երևանում նշում են «Առաջին սիրո երգը» կինոնկարի ստեղծման 40-ամյակը։ 
1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին։
1920 - 
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:
1920 - Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 322 | 24.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 24

2004 - Այրվում է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ Վերջինս մեղադրում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանը նույն օրը հերքում է։
2002 - Մայիսին վերագործարկված «Նաիրիտ» գործարանը դադարեցնում է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։
2001- Երևան է ժամանում Հայաստանում Ամերիկայի նոր դեսպան Ջոն Օրդուեյը։ 
2000 - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու ծառաշատ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար։
1999 - ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի զեկույցում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական երկխոսությանը  կմիանա Արցախը։
1998 - Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացում շրջանառության է դրվում «ընդհանուր պետություն» դրույթը։ 
1997 - Հայաստանի կոմկուսը հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 
1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 310 | 23.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 23


2009 - Մյունխեն. Ի.Ալիև - Ս.Սարգսյան առաջին հանդիպումը` հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։
1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
1988 -
Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. Ցեղասպանության դատապարտման մասին»: 
1980 - Տեղի է ունենում Ջողազի (Բերքաբերի) ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը։
1920 - Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն, Վուդրո Վիլսոնը հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 22.11.2022 / նոյեմբերի 22, Պատմության հայկական օրը

2002 - Պրահա. Հայաստանի, Ադրբեջանի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ֊ի գագաթնաժողովի շրջանակներում:
1991 - Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 293 | 21.11.2022 / նոյեմբերի 21, Պատմության հայկական օրը

2020 - Ժամը 7:56-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մտել են Աղդամի շրջան, ժամը 12:00-ին Ադրբեջանի նախագահը ուղիղ եթերում հայտարարեց, որ Աղդամի շրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ: 
2020 - Պաշտոնանկ արվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
2009 - Վարչական դատարանի որոշմամբ ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է մասնակցել 2010-ի հունվարի 10-ի խորհրդարանի մեծամասնական ընտրություններին։ 
2000 - Ազգային ժողովի պատգամավորներին անցագրային կետում ստիպում են հանձնել զենքերը։ 
1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվում է նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ընդգրկվում Ազգային անվտանգության խորհրդի կազմի մեջ։
1998 - Սանկտ Պետերբուրգում իր տուն մտնելիս սպանվում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովան։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 287 | 20.11.2022 / Պատմության հայկական օրը, նոյեմբերի 20

2013 - Տևական դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ: Ս. Սարգսյանը պնդում է, թե Ալիևի մոտ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն է տեսել։
2009 - Մոնումենտի այգիներում շարունակվում է Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շինարարությունը։  
2001 - Վանո Սիրադեղյանին խորհրդարանը զրկում է պատգամավորական մանդատից։ 
1998 - Հայաստան է ժամանում ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 309 | 19.11.2022 / նոյեմբերի 19, Պատմության հայկական օրը

« 1 2 ... 13 14 15 16 17 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ