Հայկական նոյեմբերի 23

2004 - Այրվում է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ Վերջինս մեղադրում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանը նույն օրը հերքում է։
2002 - Մայիսին վերագործարկված «Նաիրիտ» գործարանը դադարեցնում է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։
2001- Երևան է ժամանում Հայաստանում Ամերիկայի նոր դեսպան Ջոն Օրդուեյը։ 
2000 - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու ծառաշատ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար։
1999 - ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի զեկույցում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական երկխոսությանը  կմիանա Արցախը։
1998 - Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացում շրջանառության է դրվում «ընդհանուր պետություն» դրույթը։ 
1997 - Հայաստանի կոմկուսը հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 
1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 309 | Ավելացրեց՝ armenlur | 23.11.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, նոյեմբերի 23