Հայկական նոյեմբերի 30

2020 - Թուրքիայի զինված ուժերի սակրավորները ձեռնամուխ եղան հայկական ուժերի կողմից թողնված տարածքներում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման ադրբեջանական բանակի օգնությանը: 
2009 - Հանրապետական կուսակցության անդամ երգահան Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։
2005 - Ինքնաթիռ մտնելուց առաջ Ազգային անվտանգության գործակալը խուզարկում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 
2004 - Մեկնարկում է Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։ 
2000 - Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին Ազգային Անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նաիրի Հունանյանի պլաններից։ 
1999 - Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ 1999 - Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը դատարանի ճաղերի հետևից դատախազությունից պահանջում է մտնել Ազգային Ժողով, քաղաքական անձեռնմխելիությունից զրկել և ձերբակալել Վանո Սիրադեղյանին։ 
1965 - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1960 - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
1808 - Վերացվում է Երևանի բերդի պաշարումը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | Ավելացրեց՝ armenlur | 30.11.2022 | 08:30 նոյեմբերի 30, Պատմության հայկական օրը