Հայկական դեկտեմբերի 2

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո կիրառեց և տապալեց ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

Բաքուն սպառնում էր ինքը վետո կիրառել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում` ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում` ներառելով Բաքվի առաջարկած դրույթները: Գագաթնաժողովն անցնում է թեժ մթնոլորտում, արդյունք չի տալիս անգամ Հ. Ալիև ֊ Լ. Տեր-Պետրոսյան դեմ առ դեմ հանդիպումը:
դրբեջանի նախագահն իր ելույթում հայտարարում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կազմում ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:
Հայաստանի նախագահն իր հերթին պնդում է` «Ղարաբաղի ժողովրդին պե՛տք է ինքնորոշման իրավունք տրվի, քանի որ Ադրբեջանն անկարող է երաշխավորել նրանց անվտանգությունը»:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 338 | Ավելացրեց՝ armenlur | 02.12.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 2