2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները:
2007 - Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները։
1992 - Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
1970 - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։
1960 - Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-րդ տարեդարձի առթիվ Լենինի հրապարակի հարևանությամբ (այժմ՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգի) բացվում է «Հավերժական կրակ» հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն էր, իսկ նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը։
1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը:
1929 - Երևանում բացվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը:
1925 - Հիմնադրվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1920 - Խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 324 | Ավելացրեց՝ armenlur | 29.11.2022 | 08:30 |