Հայկական նոյեմբերի 24

2021 - Գևորգ Թադևոսյանը (87 կգ) հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
1999 - Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ խոսում է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակի մասին, որում վերջինս պաշտպանության նախարարին զգուշացնում է իր շուրջը սեղմվող օղակի, այսինքն, կյանքին սպառնացող վտանգների մասին։
1998 - Հայաստանը պատասխանում է Արցախի հակամարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ 
1998 - Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը` որոշ, Ղարաբաղը` լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք:
1998 - Երևանում նշում են «Առաջին սիրո երգը» կինոնկարի ստեղծման 40-ամյակը։ 
1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին։
1920 - 
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:
1920 - Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 268 | Ավելացրեց՝ armenlur | 24.11.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, նոյեմբերի 24