Հայկական հոկտեմբերի 16

2019 - Վարչապետ Փաշինյանը կատարեց իր հերթական պոպուլիստական հայտարարությունը՝ մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն ծառ, որ պետք է խորհրդանշեր 10 մլն հայության միասնությունը Հայաստանի Հանրապետության շուրջ։
2018 - Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
2007 -
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է «Ազատություն» ռադիոկայնի երևանյան բյուրո և զրուցում խմբագրության աշխատակիցների հետ։
1991 - Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստացավ քվեների ավելի քան 83.4 տոկոսը կամ` 1 260 433 ձայն` դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։
1978 - Երևանի պետական համալսարանի դահլիճում Վիլյամ Սարոյանը հանդիպել էր ուսանողների հետ:
​​​​1794 - Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրեց պատմա-մշակութային, գրական-հասարակական «Ազդարար»՝ հայկական առաջին, Հնդկաստանի՝ առաջին ոչ անգլերեն պարբերականը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 335 | Ավելացրեց՝ armenlur | 16.10.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, հոկտեմբերի 16