2018 - Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
2016 - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն օրակարգում է և Ռուսաստանն իրենց հետ կիսում է այդ ջանքերը:
2014 - Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ժամանել էր Արցախ՝ զինադադարի հաստատման 20-ամյակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացառիկ համերգ տալու:
1997 - Հայաստանում գտնվող ԱՄՆ Նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլի դեղատոմսով հայաստանում կյանքը կլավանա, եթե ամերիկահայ մեկ ընտանիքը հովանավորի հայաստանյան մեկ ընտանիքի։
1992 - ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ ջանքերով ստեղծվեց Արցախի պետական համալսարանը:
1984 - Երևանում պաշտոնապես բացվեց Մարզահամերգային համալիրը։
1921 - Կնքվեց Ղարսի բարեկամության պայմանագիրը՝ մի կողմից հայկական, ադրբեջանական և վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայի միջև, մյուս կողմից՝ ՌԽՖՍՀ-ի։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 401 | Ավելացրեց՝ armenlur | 13.10.2022 | 08:30 |