Հայկական նոյեմբերի 9

2009 - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որպեսզի ի կատար ածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է թերթը տպագրել որևէ տպարանում:
2000 - Փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը։ 
2000 - Հայկ Բաղդասարյան անունով մի մարդ պայթեցնում է Հայ Օգնության միության գրասենյակը։ 
1999 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը հոկտեմբերի 27-ը համարում է ազգային աղետ: 
1999 - Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան և 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ 
1997 - Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի որոշմամբ Երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից: 
1991 - 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում: 
1926 - Երևանում կայանում է «Զարեհ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 317 | Ավելացրեց՝ armenlur | 09.11.2022 | 08:30 նոյեմբերի 9, Պատմության հայկական օրը