Հայկական նոյեմբերի 17

2011 - Մանկապղծության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվում ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը: 
2008
- 3 հոգի հարձակվում են Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա: 
2000 - Վերջապես բացվում է Դավիթաշենի կամուրջը:
1999 - ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլ է մեկնում Ռոբերտ Քոչարյանը։
1998 -
Դաշնակցությունը Գիտությունների Ազգային ակադեմիայում հավաքվել է որոշելու՝ ո՞վ է հայ, և ով հայ չէ։ 
1997
- Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արա Սահակյանի ձեռամբ դիրիժոր Օհան Դուրյանին է հանձնում Մեսրոպ Մաշտոց մեդալը։ 
1993 - Նոյեմբերի17-18-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, որը, սակայն, չկանխեց արյունահեղությունը:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը:
1957 - Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երևանի խորհրդանիշներից։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 276 | Ավելացրեց՝ armenlur | 17.11.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, նոյեմբերի 17