Հայկական նոյեմբերի 11

2007 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում դրանց դուրսբերումը։
1945 - Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին և Էտլիին՝ խնդրելով «ազատագրել և Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։
1920 - Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 319 | Ավելացրեց՝ armenlur | 11.11.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, նոյեմբերի 11