2020 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, վերջինիս առաքելության ավարտի առիթով:
2019 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Արկադի Վարդանյանն ասում է, որ շուտով պետք է ավարտվի պայքարը:
1999 - Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի առիթով Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
1998 - Միացյալ Նահանգների նոր դեսպան Մայքլ Լեմոնն իր դիվանագիտական աշխատանքն սկսում է դեսպանատան շուրջ բետոնե պատնեշ կառուցելով:
1974 - Այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի և այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:
1970 -. Շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600.000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։
1920 - Թուրքերը գրավեցին Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։
1918 - Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 410 | Ավելացրեց՝ armenlur | 30.10.2022 | 08:30 |