1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
1998 - Վանո Սիրադեղյանը «Երկրապահ» պատգամավորական խմբին խորհուրդ է տալիս քվեարկել Ընտրական օրենսգրքի այն նախագծի օգտին, որտեղ մեծամասնական ընտրակարգը կրճատվում է, քանի որ հակառակ դեպքում երկրապահները պատգամավոր չեն դառնա, վերջին երեք ընտրություններում բանակը քվեարկել է ընդդիմության օգտին:
1998 - Առևտրի և արդյունաբերության նախարարության հրավերով Հայաստան է ժամանում ռուսական «Ճանապարհորդների ակումբ» հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկևիչը:
1997 - Կյանքի 48-րդ տարում մահացավ Հանրապետական կուսակցության հիմնադիր, պատգամավոր Աշոտ Նավասարդյանը:
1993 - Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։
1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1920 - Հայաստան կառավարությունը (վարչապետ Համո Օհանջանյան) հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի [Անկարա] կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 309 | Ավելացրեց՝ armenlur | 03.11.2022 | 08:30 |