2021 - Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք նախաձեռնեցին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
2007 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
2000 - Անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր:
1998 - Հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերում իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։
1987 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | Ավելացրեց՝ armenlur | 16.11.2022 | 08:30 |