2018 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան`գոհունակություն հայտնելով Ալիև֊Փաշինյան պայմանավորվածությունների ու հանդիպումների վերաբերյալ։
2019 - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2015 - Պարագվայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
2001 - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու է Ամերիկան փոփոխություններ մտցրել 907-րդ բանաձևի մեջ և ավելացրել Ադրբեջանի օգնությունը՝ նրան ընդգրկելով հակաահաբեկչական պայքարի գործընկերների ցանկի մեջ և բազմաթիվ ռազմական սարքավորումներ նվիրել:
1988 - Լեռնային Ղարաբաղում Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայացուցիչ Արկադի Վոլսկին Երևանում մասնակցում է հայ-ռուսական գործարար համաժողովին:
1994 - Վրաստանից եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին:
1993 - Զանգելանն անցավ հայերի վերահսկողության տակ։
1950 - Բացվում է Երևանի ձիարշավարանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 386 | Ավելացրեց՝ armenlur | 29.10.2022 | 08:30 |