Հայկական դեկտեմբերի 18

1994 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

Դեպքից անմիջապես հետ բացահայտվում է «Դրո» կառույցը և ձերբակալվում են ՀՅԴ-ի մի շարք կարկառուն գործիչներ։
4 տարի շարունակ Հայաստանում դադարում են  աղմկահարույց սպանությունները՝ ընհուպ մինչև 1998 թվականին գլխավոր դատախազի սպանությունը։

1993  - Ադրբեջանական 60.000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 155 | Ավելացրեց՝ armenlur | 18.12.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 18