Հայկական դեկտեմբերի 16

2006 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը սահմանեց Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27,450 ֆունտ:
1993 - Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Իրավիճակը շփման գծում կրկին սրվում է։

Ըստ փորձագետների, պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:

1991 - Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը]։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 177 | Ավելացրեց՝ armenlur | 16.12.2022 | 08:30 Պատմության հայկական օրը, դեկտեմբերի 16