16:04, 25.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1992 - Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները։ 1988 -  «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե​​​​​​ն թռուցիկ տարածեց, որով չեղարկեց մարտի 26-ին հայտարարված միտինգը։ 1975 - «Հրազդան» մարզադաշտում UEFA-ի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպումը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 203 | 19.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 19


2005 - Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնին է վերադարձնում Աղվան Հովսեփյանին, որին պաշտոնանկ էր արել 1999 թ. հոկտեմբերի 27-ից 20 օր հետո։  2002 - «Նաիրիտ» գործարանը ՀՀ կառավարության տնօրինությունից անցնում է անգլիական ընկերությանը։  1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով: 1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»: 1931 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը: 1922 - ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ 1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 214 | 18.03.2023 / մարտի 18, Պատմության հայկական օրը

2011 - Հայ Ազգային Կոնգրես շարժումը հանրահավաք է անում Մատենադարանի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ 2003 - Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը նստացույց է անում Ռոբեր Քոչարյանի նստավայրի մոտ։ 1991 - ԽՍՀՄ պահմանության հանրաքվեին Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը՝ ոչ։ 1988 - Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհուրդները միջնորդություն են ներկայացնում՝ ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկվելու համար։ 1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: 1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 268 | 17.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 17

2017 - Հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ 1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի վերաբերյալ: 1949 - Բացվեց Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը: 1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար: 1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 16.03.2023 / մարտի 16, Պատմության հայկական օրը


1996 - Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները: 1959 - Խորհրդային Հայաստանում անցկացվում են Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրողների 99.99 տոկոսը։ 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։ 1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: 1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 227 | 15.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 15

2008 - ՄԱԿ -ը 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց`պահանջելով հայկական բոլոր ուժերի անհապաղ դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ 1994 - «Ազգ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատավարձը 7 ամերիկյան դոլարից քիչ ավելի է։ 1992 - 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվում Արթիկ քաղաքում և սահմանվում պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։​​​​​​​ 1984 - Վախճանվում է Հովհաննես Շիրազը։  1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը: 1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։ 1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 234 | 14.03.2023 / մարտի 14, Պատմության հայկական օրը

1998 - Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ սփյուռքից ձեռ են բերել աշխարհահռչակ հայ հեղինակների 250 հանճարեղ կտավ։
1992 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը։ 1989 - Մարտի 13-19-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, Ջեյմս Բաղյանը «Դիսքավերի» տիեզերանավով թռիչք կատարեց «Սփեյս Շաթլ» ծրագրով։
1908 - Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանում։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 13.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 13


1994 - Հայկական զինված ուժերը ազատագրեցին Սրխավենդը: 1992 - ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ` ղարաբաղյան խնդրի շուրջ: 1959 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները: 1954 - Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնեց Ղազախստան`մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին: 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը: 1922 - Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։ 1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամյան թատրոն»:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 232 | 12.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 12

1994 - Սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Բաբկեն Արարքցյանն ու Ռասուլ Գուլիևը։  1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: 1962 - Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։ 1955 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին: 1836 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։ 1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը: 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 11.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 11

1999 - 40-տարին բոլորած Վազգեն Սարգսյանը ուսանողության հետ հանդիպման ժամանակ ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց։ 1964 - Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։ 1933 - Կոմկուսի քաղբյուրոյին՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին, որոշումը կայացրեց գործարան կառուցել Երևանում, որը հետագայում կոչվեց «Նաիրիտ»։ 1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին: 1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը: 1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 239 | 10.03.2023 / մարտի 10, Պատմության հայկական օրը


2000 - Ի պատասխան օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների իրեն ուղղված՝  նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջագրին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրի հեղինակներին զգուշացրեց, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:  1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ): 1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին: 1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 256 | 09.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 9

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց վտանգավոր և դատապարտելի համարեց որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով: 1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։ 1925 - Հայաստան են ժամանում խորհրդային ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ Ռիկովը, Չիչերինը, Բուդյոնին, Ռակովսկին, Բրյուխանովը, Պոդվոյսկին։ ​​​​​​​ 1878 - Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի Կոնգրեսին ներկայացնելու համար:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 221 | 08.03.2023 / Պատմության հայկական օրը, Մարտի 8

2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:​​​​​​​ 1981 - Բացվեց Երևանի Մետրոպոլիտենը. առաջին գնացքները սկսում են երթևեկությունը։ 1929 - ՀԽՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատում է քրդական նոր այբուբենի կիրարկման պլանը: 1923 - Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան` հեղինակի ղեկավարությամբ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 222 | 07.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 7


2012 - «Ռոսավիացիան» կուտակած պարտքերի պատճառով «Արմավիային» արգելում է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։​​​​​​​ 2001 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ խաղաղությունը գին ունի և Ղարաբաղի հարցի լուծման համար պետ է գրավյալ տարածքներ զիջենք։ 1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե. Պրիմակովի պլան: 1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։ 1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 272 | 06.03.2023 / մարտի 6, Պատմության հայկական օրը

2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է` չեն կատարվել։ 2003 - Ռոբերտ Քոչարյանը կրկին խայտառակ ընտրակեղծիքների միջոցով երկրորդ անգամ զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը։ 1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը: 1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 244 | 05.03.2023 / մարտի 5, Պատմության հայկական օրը

2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։ 2001 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը։ 1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեսակետն է արտահայտում կառավարման համակարգի մասին։​​​​​​​ 1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: 1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 280 | 04.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 4


1992 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի-26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ։ 1959 - Բացվեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 03.03.2023 / մարտի 3, Պատմության հայկական օրը

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: 1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: 1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 250 | 02.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 2

2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը։ Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։
1988 - Արցախում ստեղծվում է «Կռունկ» կոմիտեն, որը, բացի խորհրդանշական թռչունի անունից, նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։
1949 - ԽՍՀՄ-ում իջեցվում է մի շարք ապրանքների գինը:
1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը:

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 238 | 01.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 1

2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1976
 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։

Կարդալ  ավելին

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 28.02.2023 / փետրվարի 28, Պատմության հայկական օրը
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ