Պատմության հայկական օրը. մարտի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի Հանրապետության ժողովրդին սատարելու մասին բանաձևը:

  • 2020 թվականի նոյեմբերի 9-ը հայտարարվում է «Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր»,- ասվում է բանաձևում 

2008 - ՄԱԿ -ը 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց`պահանջելով հայկական բոլոր ուժերի անհապաղ դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից։

  • Բաքվի նախաձեռնությամբ ընդունված փաստաթուղթը ևս մեկ անգամ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում, ինչպես նաև ընդգծում` «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որը կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ` ամրապնդմանը»:
  • Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը բանաձևը որակեց «Ադրբեջանի դիվանագիտության հաղթանակ»: Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է` քվեարկության արդյունքն իրականում պարտություն էր Բաքվի համար: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»,֊ հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ֊ը:
  • Մինսկի խումբը բանաձևը գնահատել էր որպես միակողմանի և ապակառուցողական` կոչ անելով կողմերին ձեռնպահ մնալ մաքսիմալիստական գործողություններից:

1994 - «Ազգ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատավարձը 7 ամերիկյան դոլարից քիչ ավելի է։

  • Ինչպես հայտնեցին նախագահի մամլո կենտրոնում, Հայաստանի ղեկավարի աշխատավարձը կազմում է 15 նվազագույն աշխատավարձ՝ 1650 դրամ կամ ոտավորապես 7.2 դոլար։
  • Մասնագետների կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայաումս աշխարհում ամենացածր վարձատրվող նախագահն է։

1992 - 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվում Արթիկ քաղաքում և սահմանվում պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։

  • Պատճառը նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարի մասնացությամբ զինված ընդհարումներն էին, որոնց արդյունքում 4 մարդ էր զոհվել և կային պատանդներ։

1990 - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
1984 - Վախճանվում է Հովհաննես Շիրազը։ 

  • Հուղարկավորությունը տեղի է ունենում մարտի 17-ին, որը վերածվում է ժողովրդական սգի։ 
  • Հովհաննես Շիրազը հուղարկավորվում է Կոմիտասի անվան պանթեոնում։

1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը:
1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1972 - Արամ Պետրոսյան (ծնվ. Վանաձոր), կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ

  • Կոմիտասի անվան միջազգային ժողովրդական և հոգևոր երաժշտության մրցույթի երկրորդ մրցանակի դափնեկիր է (1994)։

1969 - Կարեն Դուրգարյան (ծնվ. Երևան), դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ
1960 - Նատալյա Մանուսաջյան (ծնվ. Ստեփանավան), մաթեմատիկոս-ծրագրավորող, «Ինչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հայկական ասոցիացիայի փոխնախագահը
1954 - Էնրիկո Ապրիամով (ծնվ. Թբիլիսի), հայ ռազմական գործիչխ գեներալ-լեյտենանտ
1934 - Գրիգոր Ազարյան (ծնվ. Պլովդիվ), ռեժիսոր, դերասան, Բուլղարիայի Ժողովրդական արտիստ
1924 - Սովետ Աղոյան (ծնվ. Լենինական, մ. 1992), թատրոնի և կինոյի նկարիչ
1920 - Նատալյա Սահակյանց (մ. 2012), հայ դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2003)
1909 - Գրիգորի Բոյաջիև (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1974), թատերագետ, գրական քննադատ

  • Բոյաջիևը կարողանում էր «հավերժական գեղեցիկը» բացահայտել տարբեր ժամանակների և ժողովուրդների թատերական արվեստում։ Անցյալի դասական ժառանգությունում գիտնականը տեսել է այն կենդանի արժեքները, որոնք միշտ անհրաժեշտ են ժամանակակից արվեստին։

1906 - Հասմիկ Ջոլոլոյան (ծնվ. Ադաբազար, Թուրքիա, մ. 1981), մանկավարժ, հասարակական գործիչ

  • Ֆրանսիայում հայկական առաջին դպրոցի (Décines) առաջին ուսուցչուհին, Փարիզի Հայ Առաքելական եկեղեցու առաջին կին քարտուղարը, ՀԲԸՄ առաջին կին քարտուղարը, Եվրոպայում առաջին հայկական բալետի հիմնադիրը:

1901 - Կոնստանտին Հակոբյան (ծնվ. Միրզիկ, մ. 1974), հայկական խորհրդային սելեկցիոներ և անասնաբույժ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչը (1960), խոշոր եղջերավոր անասունների նոր ցեղատեսակի՝ ղազախական բելոգոլովայի ստեղծողներից 
1884 - Ալեքսանդր Մղեբրով (մ. 1966), թատերական դերասան, ռեժիսոր

  • Սերում է հայ ազնվական տոհմից։