Պատմության հայկական օրը. մարտի 3


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մատենադարանում բացվեց «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից 2020թ․ պատերազմի ժամանակ Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։
2021 - Բաղրամյան պողոտայում մեկնարկող հանրահավաքից առաջ Ազգային ժողովի շենքի ներսում տեղակայվել էին դիպուկահարներ։ 
1992 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի-26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ։

  • Հայկական կողմը պնդում է, թե ուղղաթիռը խոցվել էր զենիթա-հրթիռային համալիրից արձակված հրթիռով։ 28 ուղևորներ ողջ էին մնացել, և նույն օրը տեղափոխվել Հայաստան:

1959 - Բացվեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը:

  • Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ Մատենադարանը վերակառուցվում է՝ դառնալով գիտահետազոտական հաստատություն, եւ տեղափոխվում է Մարկ Գրիգորյանի նախագծած հոյակերտ շենքը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 1945 թվականին, սակայն 1947-1953 թթ. դադարեցվել էին:

1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Վարդա (Վարդանուշ Մարտիրոսյան), երգչուհի և պարուհի
1953 - Արամ Ասատրյան, ժողովրդական երգիչ, «ռաբիսի արքան»
1949 - Արթուր Մեսչյան, ճարտարապետ և երաժիշտ, այժմ Երևանի գլխավոր ճարտարապետը
1923 - Թամարա Լիսիցիան, ռեժիսոր, սցենարիստ
1911- Գարեգին Սևունց, հայ արձակագիր (մ. 1969)
1898- Էմիլ Արթին (Emil Artin), ավստրիացի հայազգի մաթեմատիկոս (մ. 1973)
1842 - Ալեքսանդր Մանթաշյան, բարերար, խոշոր նավթարդյունաբերող