Հայկական մարտի 9

2000 - Ի պատասխան օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների իրեն ուղղված՝  նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջագրին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրի հեղինակներին զգուշացրեց, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:  1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ): 1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին: 1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 256 | Ավելացրեց՝ armenlur | 09.03.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, մարտի 9