Պատմության հայկական օրը. մարտի 9


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ընդդիմությունը շրջափակեց խորհրդարանի շենքը և վրաններ տեղադրեց Դեմիրճյան փողոցում՝ փակելով Ազգային ժողովի մուտքը:
2021 - ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել UNICEF ներկայացուցչ Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը։ 

  • Ըստ շրջանառվող լուրերի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։

2020 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։
2011 - Բաքուն հայտարարում է, թե հայ դիպուկահարների կրակից 9 ամյա երեխա է զոհվել։

  • Հայկայան կողմը հերքել էր մեղադրանքները, պնդելով, թե Ադրբեջանը նման լուրեր է տարածում քարոզչական նպատակներով: Տարածաշրջան եկած միջնորդները կողմերին հիշեցրել էին շփման գծից դիպուկահարներին հեռացնելու` իրենց վաղեմի առաջարկը և դատապարտել հրադադարի խախտման վերջին դեպքերը` առանց հստակ մեղավորների մատնանշելու:

2000 - Ի պատասխան օրեր առաջ «Միասնություն» դաշինքի առաջնորդների իրեն ուղղված՝  նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի և Ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականների պահանջագրին, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրի հեղինակներին զգուշացրեց, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ 

  • Շատ ժամանակ չանցած վարչապետ Արամ Սարգսյանը և գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը պաշտոնանկվեցին, իսկ «Միասնություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը Քոչարյանի հրամանագրով նշանակվեց վարչապետ։

1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը:

  • ՀՀՇ վարչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ կատարվածը քաղաքական սպանություն է, որով սկիզբ է դրվում խոսքի ազատության սահմանափակումներին։
  • Տիգրան Հայրապետյանի մահը դիտավորություն է համարում նաև նրա մայրը։

1983 - ASALA. Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը:

  • Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան), երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից: Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի:

1917 - Ժամանակավոր կառավարությունը որոշեց վերացնել Կովկասի փոխարքայությունը և ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Օզակոմ):
1914 - Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր Արևմտյան Հայաստանի տարածքում երկաթուղիներ և ճանապարհներ կառուցելու մասին:
1880 - Թիֆլիսում հիմնադրվեց Հայոց հրատարակչական ընկերությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Արաս Օզբիլիս, ֆուտբոլիստ (ծնվ. Բակիրկեյ, Ստամբուլ Թուրքիա), հայ և հոլանդացի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ
1974 - Արմեն Նազարյան (ծնվ. Մասիս), հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003); աշխարհի չեմպիոն (2002, 2003, 2005); օլիմպիական չեմպիոն (1996, 2000)
1968 - Յուրի Ջորկաեֆ (ծնվ. Լիոն, Ֆրանսիա), ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնություն և 2000 թ. ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

  • Բացի Ֆրանսիայի քաղաքացիությունից, ունի նաև հայկական անձնագիր։

1966 - Դուշման Վարդան (Վարդան Ստեփանյան, ծնվ. Երևան, մ. 1992), Արցախի Հերոս

  • «Եթե ես զոհվեմ, զենքով և մաքուր հագուստով եկեք իմ թաղմանը և իմ գլխին դաշույն դրեք, որ այն աշխարհում էլ կռվեմ»:

1964 - Լևոն Զուրաբյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ առաջին Նախագահի նախկին օգնական, միջազգային հարաբերությունների մագիստրոս, ֆիզիկոս

  • Լևոնը արձակագիր Գարեգին Սևունցի և բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանի թոռն է։ Երգիչ Սուրեն Զուրաբյանի եղբայրն է։ Լևոնն ամուսնացած է արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի դստեր՝ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի հետ:

1957 - Արամ Մանուկյան (ծնվ. Կիրովական), քաղաքական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ
1950 - Էթյեն Մահչուփյան (ծնվ. Ստամբուլ), հասարակական և քաղաքական գործիչ, գրող, սցենարիստ

  • Մահչուփյանը եղել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ավագ խորհրդականը, ուշագրավ է, որ նա դարձել է Թուրքիայի նախագահի և վարչապետի խորհրդականների առաջին ոչ մահմեդականը։ Հետագայում, երբ Դավութօղլուն լքեց պաշտոնը և 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հիմնադրեց սեփական "Gelecek" («Ապագա») կուսակցությունը, Մահչուփյանը նույնպես նոր քաղաքական կազմակերպության համահիմնադիրներից էր։ Նա այսօր էլ մտնում է կուսակցության նախագահական խորհրդի կազմում, որտեղ զբաղեցնում է հետազոտությունների, զարգացման և ինֆորմատիզացիայի ղեկավարի պաշտոնը։

1937 - Թաթոս Ալեքսանդրու (ծնվ. Բուխարեստ, մ. 1990), ռեժիսոր, սցենարիստ
1929 - Ժիրայր Կարապետյան (մ. 2016), թատրոնի և կինոյի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ
1929 - Արշակ Միրաքյան (մ. 1995), հոգեբան, ընկալման հոգեբանության մասնագետ
1922 - Ռաֆայել Իշխանյան (ծնվ. Երևան, մ. 1996) լեզվաբան, հրապարակախոս, Հայոց լեզվի մեծ պաշտպան
1920 - Ժանսեմ (Հովհաննես Սեմերչյան, ծնվ. Բուրսա, Թուրքիա, մ. 2013), ֆրանսիացի գրաֆիկական նկարիչ, քանդակագործ
1905 - Իզաբելլա Լիսիցիան (ծնվ. Մոսկվա, մ. 1941), օպերային երգչուհի (կոնտրալտո, մեցցո-սոպրանո)