Պատմության հայկական օրը. մարտի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Անառակի կիրակին (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:
  • Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 05.03.2023, 25.02.2024, 16.03.2025, 01.03.2026, 21.02.2027, 12.03.2028, 25.02.2029, 17.03.2030.

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանը փոխանցվեց 2 զինծառայողի մասունք: 
2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է` չեն կատարվել

  • Մի քանի ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները երկու կետանոց համատեղ հայտարարություն են ընդունում, որոնցից մեկը նախատեսում էր ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Այս հայտարարությունից մոտ կես տարի առաջ` Աստրախանում կայացած հանդիպման ավարտին, մինչդեռ, երեք երկրների նախագահներն արդեն իսկ պայմանավորվել էին «անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ»:
  • Հռչակագրի երկրորդ կետով կողմերը համաձայնել էին հրադադարի խախտման միջադեպերի համատեղ հետաքննություն անցկացնել, ինչը մինչ օրս մնում է թղթի վրա։

2007 - Ազգային Ժողովի ընտրություններին պատրաստվող ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակվում տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: 

  • Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանը», որին Աբրահամյանն ամենևին էլ չի համարում նախագահ Քոչարյանի ստեղծած կուսակցություն:

2003 - Ռոբերտ Քոչարյանը կրկին խայտառակ ընտրակեղծիքների միջոցով երկրորդ անգամ զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը։

  • Նախագահի թեկնածու Դեմիրճյանի կողմնակիցները բողոքարկեցին ընտրությունների արդյունքները, բայց ԱԺ նախագահ Գագիկ Հարությունյանը, «հույս ունենալով երկիրը պահել ջախջախիչ ցնցումներից և վստահություն ու համերաշխություն հաստատել պետություն-հասարակություն հարաբերություններում», իր որոշման վեցերորդ կետում ՀՀ իշխանություններին առաջարկեց անցկացնել վստահության հանրաքվե, որը հետագայում, անկասկած, անտեսվեց:

2001 - Արարատ գյուղում բացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը:
1999 -
Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն ասում է, որ 1995 թվականի ընտրությունները գնահատվել են «ազատ, բայց ոչ արդար միայն մեկ պատճառով, որ ՀՅԴ-ն չի մասնակցել ընտրություններին։
1999 - ՀՀՇ համագումարնում նախագահ է ընտրվում Վանո Սիրադեղյանը, որն արդեն Հայաստանում չէ։
1998 - Լույս տեսավ «Երկրապահ» թերթի առաջին համարը:

  • Խմբագիր՝ Միքայել Հայրապետյան:

1991 - Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
1920 - Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես:

  • Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Սիմոն Աբգարյան (ծնվ. Գոնես, Ֆրանսիա), ֆրանսահայ դերասան
1959 - Վազգեն Սարգսյան (ծնվ. Արարատ, մ. 1999), հասարակական, քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ 8-րդ վարչապետ

  • Ժողովուրդը նրան արժանացրեց «Սպարապետ» պատվավոր կոչմանը։

1951 - Գագիկ Գաբոյան (ծնվ. Երևան), երաժիշտ-կատարող, ֆագոտիստ
1940 - Կրիկոր Մազլումյան (ծնվ. Օստրովսկայա Շել, Ռուսաստան, մ. 2011), բանաստեղծ, լուսավորիչ; ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ

  • 1992 թ. հիմնադրել է Լազարյան ազգային մշակույթների կենտրոնը, որը ներառում է ռուսական, ադիգեյան, հայկական, կազակական, ուկրաինական, հունական և բելառուսական կենտրոնները: Հաստատությունը աշխարհում եզակի է։ Բացման օրվանից նպատակ է հետապնդում զարգացնել փոխըմբռնումը Կրասնոդարի երկրամասի բոլոր ազգությունների մարդկանց միջև:

1936 - Վիլիկ Հարությունյան (ծնվ. Երևան, մ. 2000) ՀՀ կրթության և գիտության նախարար (1990-1991), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (1981)

  • Նրան են պատկանում ազատ էլեկտրոնների և ռեզոնանսային միջավայրերի հետ լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցության հիմնարար աշխատանքները։

1932 - Հենրիկ Իգիթյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2009) արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1904 - Հաիգ Ակերիան (ծնվ. Կոնստանցա, Ռումինիա, մ. 1943), բանաստեղծ, դրամատուրգ, ռեժիսոր, թատրոնի պատմաբան
1901 - Սթիվեն Մուղար (ծնված. Կարպուտ, Թուրքիա, մ. 1982), բարերար և բարերար, հասարակական գործիչ

  • Սթիվեն Հոքինգը եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա։
  • Այսօր Մուղարյանների ընտանիքը շարունակում է աջակցել Հայաստանին, Արցախին և աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Ընտանիքի նշանավոր անդամներն ակտիվորեն աշխատում են հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում։

1873 - Թեոդիկ (Թեոդորոս Լապչինյան, ծնվ. Ուսքյուդար, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, մ. 1928), բանասեր, հրատարակիչ, գրող, հուշագիր
1868 - Վարդուհի Մելիքյան (մ. 1928), հայ դերասանուհի

  • Եղել է 1890-ական թթ. առաջատար հայ դերասանուհիներից մեկը: Հանդես է եկել հայտնի հայ դերասանների՝ Գ.Պետրոսյանի, Սիրանույշի, Հով. Աբելյանի հետ։