Պատմության հայկական օրը. մարտի 10


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր» հրապարակմամբ իր մոտեցումները արտահայտեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին, որում շեշում էր, որ «ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով»։

  • «Իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով,- գրում էր Տեր-Պետրոսյանը,- ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է»։  «Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։ Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն և ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»- եզրափակել է առաջին նախագահը։

2021 - Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերեցին և տարհանեցին ևս 6 աճյուն։
2016 - Ղարաբաղը հաղորդում է դիվերսիոն ներթափանցման նոր փորձի մասին: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանցի զինվորներից երկուսը զոհվել էին, մի քանիսը`վիրավորվել: Բաքուն չէր հաստատում։

  • Ստեփանակերտը պնդում էր, թե հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում արձակել է ավելի քան 5500 կրակոց, հաուբից տիպի հրանոթներ կիրառել ոչ միայն հայկական դիրքերի, այլև`առաջնագծից բավականին խորությամբ գտնվող որոշ տարածքների ուղղությամբ: «Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», - հայտարարում էր Ստեփանակերտը:
  • Շաբաթներ անց մեկնարկեց ապրիլյան հնգօրյա պատերազմը:

1999 - 40-տարին բոլորած Վազգեն Սարգսյանը ուսանողության հետ հանդիպման ժամանակ ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց։

  • Յոթ ամիս անց Վազգեն Սարգսյանը սպանվեց Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

1998 - Լրատվության ներկայացուցիչներին հանդիպեցին և իրենց քամուսինների արժանիքները ներկայացրեցին նախագահի թեկնածուների կանայք։

  • Սա նման ձևաչափի միակ հանդիպումն է Հայաստանի Հանրապետության մեջ։

1992 - Բելգիաի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Հայաստանը դեսպանատուն ունի Բրյուսելյում։ Հայաստանում Բելգիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում ունի հյուպատոսություն Երևանում։

1980 - ASALA. Երկու պայթյուն Հռոմի Պիացցա Դելլա Ռեպուբլիկա հրապարակում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության և Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Կա երկու զոհ, տասնյակ վիրավորներ։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն։

1964 - Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։

  • Մարտի 18-ին «Նյու Յորք Թայմսը» տպագրում է Թեների հոդվածը, որը վերնագրված էր «Ամերիկահայերը, որոնք լքել են Միացյալ Նահանգները, ձգտում են վերադառնալ։ «Հայրենադարձվածներից» 165-ը 15 տարի անց չեն կարողանում ելքի թույլտվություն ստանալ»։ 

1933 - Կոմկուսի քաղբյուրոյին՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին, որոշումը կայացրեց գործարան կառուցել Երևանում, որը հետագայում կոչվեց «Նաիրիտ»։

  • Գործարանը շահագործման է հանձնվել 1940 թվականին, 1989 թվականին փակվել է բնապահպանական նկատառումներով, մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին։

1925 - Մահացավ Քրիս Ֆեներջյանը, ով մասնակցել էր Սուլթանի մահափորձին:
1924 - Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
1735 - Նադիր շահի և ռուսների միջև Գանձակում ձեռք է բերվում համաձայնություն, ըստ որի ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Քրիսդապոր Արաբյան (ծնվ. Մերիլենդ, ԱՄՆ), հայկական հայրենասիրական երգերի կատարող
1988 - Գուրգեն Դաբաղյան (ծնվ. Երևան), հայկական ժողովրդական երգերի երգիչ

  • Հարազատ հորեղբայրը հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն է։

1981 - Նանո Պողոսյան, դերասանուհի
1976 - Տիգրան Պետրոսյան (ծնվ. Երևան), ջութակահար, կոմպոզիտոր և գործիքավորող
1959 - Սմբատ Այվազյան, (ծնվ. Երևան, միտք. 2014), պետական գործիչ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային կազմակերպության նախագահ, քաղբանտարկյալ

  • «Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով». Սմբատ Այվազյան Հուլիս 28, 2008թ.

1959 - Պետրոս Նազարեթով (ծնվ. Խարկով), Կիմ Նազարետովի անվան էստրադային-ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Համառուսաստանյան երաժշտական ընկերության վաստակավոր գործիչ, միջազգային ջազային փառատոների դափնեկիր
1949 - Ագոպ Մելքոնյան (ծնվ. Բուրգաս, մ. 2006), բուլղարահայ ֆանտաստ գրող, թարգմանիչ, գիտահանրամատչելի հրապարակումների հեղինակ և հրատարակիչ, Եվրոպայի լավագույն ֆանտաստ հեղինակ («Եվրոկոն-2006»)
1936 - Արմեն Հովհաննիսյան (ծնվ. Թավրիզ, մ. 2011), հրապարակախոս, թարգմանիչ, «22։30» հաղորդաշարի հեղինակը
1936 - Մարտին Պետրոսյան (մ. 1976), ՀՀ վաստակավոր նկարիչ
1935 - Խորեն Պալյան (ծնվ. Տրիպոլի, մ. 2007), մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, գրաբարի մասնագէտ
1935 - Աննա Պետրոսյան (ծնվ. Լենինական), արձակագիր, դրամատուրգ, թատրոնի և կինոյի դերասանուհի
1928 - Էլդա Գրին (ծնված. Թիֆլիս, մ. 2016), գրող, հոգեբան, դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում 
1926 - Կոնստանտին Կալաֆատիս (ծնվ. Կավալա, Հունաստան, մ. 1997), դերասան, օպերատոր
1926 - Արամ Քաթանյան (ծնվ. Երևան, մ. 1998), հայ խորհրդային դիրիժոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)
1914 - Գուրգեն Արզումանյան (ծնվ. Խնձորեսկ, մ. 1943), Խորհրդային Միության Հերոս
1866 - Իգնասի Նիկորովիչ (ծնվ. Վիեննա, մ. 1955), լեհ դրամատուրգ և հայ արձակագիր
1860 - Վարդգես Սուրենյանց (ծնվ. Ախալցխա, միտք. 1921), նկարիչ

  • Վարդգես Սուրենյանցը մասնագիտությամբ ճարտարապետ էր։

1832 - Տիգրան Տետեյան (ծնվ. Զմյուռնիա, մ. 1968), հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, լեզվաբան
1774 - Դավիթ Աբամելիք (ծնվ. Թիֆլիս, մ. 1833), գեներալ-մայոր հեծելազոր, իշխան

  • Հին հայկական մելիքական տոհմի։