Հայկական մարտի 18

2005 - Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնին է վերադարձնում Աղվան Հովսեփյանին, որին պաշտոնանկ էր արել 1999 թ. հոկտեմբերի 27-ից 20 օր հետո։  2002 - «Նաիրիտ» գործարանը ՀՀ կառավարության տնօրինությունից անցնում է անգլիական ընկերությանը։  1949 - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։ 1944 - Մարտաշարք մտավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանի հայերի հավաքած միջոցներով: 1940 - Երևանի կարբիտի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը` ներկայիս «Նաիրիտը»: 1931 - Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը: 1922 - ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ 1839 - Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ.Պոլսում ընտրվեց պատրիարք:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 214 | Ավելացրեց՝ armenlur | 18.03.2023 | 08:30 մարտի 18, Պատմության հայկական օրը