Պատմության հայկական օրը. մարտի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Դիվանագետի օրը

  • 1992թ. մարտի 2-ին Հայաստանի դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ 2012թ. ՀՀ կառավարության որոշումով մարտի 2-ը սահմանվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։
  • Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում: Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկրում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ ԶՈՒ  Գլխավոր շտաբը նոր հայտարարություն տարածեց, որում Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները։ 

  • ՀՀ ԶՈՒ  Գլխավոր շտաբի նախորդ հայտարարությամբ պահանջվում էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

2021 - Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերեցին մեկ զոհված զինծառայողի մասունք:
1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ:

  • Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը ևս դառնում են ՄԱԿ-ի անդամ։

1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը:

  • Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:

1977 - ASALA. Լիբանանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդ Նահիտ Գարագայայի և վարչական կցորդ Իլհան Էյոզբաբաջանի մեքենաների ականահարում։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։

1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:
1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Վլադիմիր Կարմիրշալյան (ծնվ. Էջմիածին) Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1951 - Արա Երնջակյան (ծնվ. Երևան), գրող, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • 1982թ. հիմնադրել է Երևանի Կամերային թատրոնը և նրա անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է։

1929 - Վլադիմիր Խոջաբեկյան (ծնվ. Խաչաղբյուր, Հայաստան, մ. 2012), տնտեսագետ-ժողովրդագիր, ակադեմիկոս
1927 - Ջանիկ Գասպարյան, գեղանկարիչ
1922 - Պերճ Սարգսյան (Պերճ Մելիք-Սարգսյան, մ. 1970), ռեժիսոր, անիմացիոն կինոյի նկարիչ
1912 - Էրազմ Քարամյան (ծնվ. Փարիզ, մ. 1985), հայ, խորհրդային կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
1900 - Լևոն Գյուզալյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1994), իրանագետ, էպիգրաֆիստ, արվեստաբան
1853 - Քրիստափոր Կարա-Մուրզա (Խաչատուր Կարա-Մուրզա, ծնվ. Կարասուբազար, մ. 1902), կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժշտական քննադատ, հայտնի հասարակական գործիչ և հրապարակախոս, առաջինը, ով բազմաձայնություն կիրառեց հայկական երաժշտության մեջ

  • Հեղինակն է Միքայել Նալբանդյանի «Իտալուհու երգը» խոսքերով երաժշտության, որը դարձել է առաջին և երրորդ Հանրապետության հիմնը։