2011 - Հայ Ազգային Կոնգրես շարժումը հանրահավաք է անում Մատենադարանի մոտ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ 2003 - Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը նստացույց է անում Ռոբեր Քոչարյանի նստավայրի մոտ։ 1991 - ԽՍՀՄ պահմանության հանրաքվեին Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը՝ ոչ։ 1988 - Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհուրդները միջնորդություն են ներկայացնում՝ ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկվելու համար։ 1962 - Վաղուց ի վեր այգու վերածված Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: 1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 266 | Ավելացրեց՝ armenlur | 17.03.2023 | 08:30 |