Պատմության հայկական օրը. 28 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը 

  • 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհուրդը 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում որոշում ընդունեց դիմել Ադրբեջանի, Հայաստանի և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու նպատակով:
  • ԽՍՀՄ-ում Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե համարժեք գնահատական չստացավ՝ որակվելով որպես սակավաթիվ «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» ելույթ: Հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման՝ Հայաստանում և ԽՍՀՄ-ի հայաշատ վայրերում կազմակերպվում էին բազմամարդ հանրահավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման արդար իրավունքի:
  • ԽՍՀՄ կենտրոնական մարմինները և ադրբեջանական իշխանությունները համոզվելով, որ քաղաքական միջոցներով անհնար է կասեցնել օրըստօրե ծավալվող ազգային շարժումը, որոշեցին, ի հեճուկս միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների, կոպտորեն ճնշել ժողովրդական շարժումը՝ կիրառելով բիրտ ուժ։
  • Ադրբեջանական իշխանությունները, ԽՍՀՄ ղեկավարության փաստացի թողտվությամբ և աջակցությամբ, 1988 թվականի փետրվարի 26-29-ին Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում բորբոքված զանգվածային հակահայկական ցույցերը վերածեցին հայերի զանգվածային ջարդերի:
  • Ադրբեջանական խուժանը, զինված մետաղյա ձողերով ու կացիններով, հայերին սպանում էր փողոցներում ու հրապարակներում, տանջամահ անում բնակարաններում, կենդանի այրում։ Միայն փետրվարի 29-ին էր, որ խորհրդային զորքերը մտան Սումգայիթ։
  • Սումգայիթյան սոսկալի արնահեղությունից հետո հակահայկական շարժումը լայն տարածում ստացավ նաև ադրբեջանական մյուս հայաշատ բնակավայրերում՝ Կիրովաբադում, Բաքվում, Շամխորում, Խանլարում, Մարահայում։ Ադրբեջանական իշխանությունը, հավատարիմ իր բիրտ ու անմարդկային քաղաքականությանը, սկսեց զանգվածաբար դատարկել հայաշատ բնակավայրերը՝ ստիպելով հայերին բռնի ճանապարհով հեռանալ Ադրբեջանից։ Բռնագաղթն ուղեկցվում էր համատարած թալանով, եղկելի ոճրագործություններով։
  • Արդյունքում՝ 1988 թվականի բռնագաղթից հետո Ադրբեջանի սահմանները լքեց շուրջ 200 հազար հայ՝ ապաստան գտնելով Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր վայրերում։
  • 1988 թվականի փետրվարյան դաժան իրադարձություններից անցել է ավելի քան 30 տարի, սակայն միջազգային հանրությունն այդպես էլ չի դատապարտել Սումգայիթյան ջարդերը և հայերի զանգվածային բռնագաղթը չի որակել որպես Ադրբեջանի՝ նախապես ծրագրված հայատյաց քաղաքականության արդյունք։
  • Հայաստանի Հանրապետությունը, դատապարտելով 1988 թվականի փետրվարյան դեպքերը, 2005 թվականի մայիսի 25-ին ընդունեց օրենք, որով փետրվարի 28-ը համարեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։

  • Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։

2008 - Փետրվարի 29-ին Քոչարյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողական և դասախոսական կազմի հետ, որտեղ ներկայացրել է իրավիճակի զարգացման չորս սցենար և իշխանության գործողությունների երկու տարբերակ, որոնցից մեկն արդեն կիրառեց հաջորդ օրը:

  • «...ոստիկանական ուժերի կիրառման միջոցով մաքրել Թատերական հրապարակը (խմբ. - Ազատության հրապարակ) և ժողովրդին հանգիստ ապրելու հնարավորություն տալ։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին կնպաստի նրանց, ովքեր գտնվում են մոլորության մեջ և ապրում են հրապարակում, որտեղ նրանց տարբեր հնարքներով են պահում: Անշուշտ, մեզ համար շատ ավելի ցանկալի է, որ ամեն ինչ ինքնիրեն լուծվի և ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի։ Ոստիկանությունը ուժ է կիրառում միայն այն ժամանակ, երբ հանդիպում է օրինական պահանջների կատարման դիմադրությանը»։
  • Մարտի 1-ի առավոտյան Քոչարյանը «մաքրեց» Ազատության հրապարակը, իսկ երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ բազմահազարանոց ցույցը ցրելու համար վարչախումբը կրակ է բացել սեփական ժողովրդի վրա։

1997 - Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ստորագրվեց գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրոր։

  • Ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։

  • Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։

1992 - ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեն (ԱՊԿ) որոշում է ընդունել։

  • Կարևորագույն բաղադրիչներն էին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, մարդասիրական միջանցքների ստեղծումը և հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարման էմբարգոն։

1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1983 - ASALA. Չեզոքացվում է Լյուքսեմբուրգում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մոտ տեղադրված ռումբը։

  • Հայ Գաղտնի Բանակ-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը Փարիզի Օպերայի շրջանում պայթյուն է որոտում թրքական «Մարմարա» տուրիստական գրասենյակի առջև։ Քարտուղարուհի Ռընե Մորեն մահանում է, չորս հոգի վիրավորվում են, պատճառվում են նյութական վնասներ։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1976 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։
1928 - Երևանի պետական համալսարանում բացվեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։
1852 - Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Տիգրան Ավինյան (ծնվ. Երևան) ՀՀ փոխվարչապետ

  • 2014-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ: Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։

1973 - Նիկոլյա Մինասյան (ծնվ. Մարսել), ֆրանսահայ ավտոարշավորդ, ֆրանսիական Renault Clio գավաթի հաղթող, 2-րդ տեղը Ֆրանսիական Formula Renault-ում
1954 - Սամուել Աբրահամյան (ծնվ. Երևան), բալետի արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)
1948 - Միշել դե Կոնդ (Միշիկ Ղազարյան, ծնվ. Հրազդան, մ. 2020), կենսաֆիզիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Գիտության և տեխնիկայի բնագավառում ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր: Ամենապայծառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողը սպեկտրի տեսանելի տարածքի համար
1947 - Նատալյա Կիրակոզովա (ծնվ. Կոմունարսկ, Ուկրաինա), կինոռեժիսոր, բազմաթիվ հեռուստատեսային երաժշտական հաղորդումների հեղինակ (Ort, RTR, VGTRK Մշակույթ, TV-6)
1936 - Հակոբ Ջիվանյան (ծնվ. Լենինական, մ. 2016), հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2011)
1935 - Վահան Շահգիլդյան (ծնվ. Սվերդլովսկ, մ. 2012), թվային հեռահաղորդակցության համակարգերի համաժամացման մասնագետ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
1932 - Մարինա (Լյուդմիլա) Ազիզյան, թատրոնի և կինոյի ժուդանուհի

  • Նրա նախաձեռնությամբ Աննա Ախմատովայի տուն-թանգարանում ամեն տարի անցկացվում է բազմօրյա «սուրբծննդյան գործողություն»:

1914 - Ռաֆայել Բայան (ծնվ. Իրաք, մ. 1999), Հայ Կաթողիկե պատվավոր եպիսկոպոս Եգիպտոսում
1909 - Նինա Միրզոյանց (ծնվ. Մոսկվա), էստրադայի արտիստների համամիութենական Առաջին մրցույթի դափնեկիր
1880 - Մարտիրոս Սարյան (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1972), գեղանկարիչ, գրաֆիկ, թատրոնի նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1926), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)