Հայկական մարտի 11

1994 - Սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Բաբկեն Արարքցյանն ու Ռասուլ Գուլիևը։  1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: 1962 - Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։ 1955 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին: 1836 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։ 1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը: 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 221 | Ավելացրեց՝ armenlur | 11.03.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, մարտի 11