Պատմության հայկական օրը. մարտի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Դատավորի կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:
  • Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-19, 2024-03-10, 2025-03-30, 2026-03-15, 2027-03-07, 2028-03-26, 2029-03-11, 2030-03-31: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում Վազգեն Թևանյանը եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:
2021 - Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Ֆիզուլի տարածաշրջանից հայտնաբերված ևս 15 աճյուն: 
2015 - Հարձակում Գյուլիստանի ուղղությամբ․ հայկական կողմում երեք զոհ, Ադրբեջանում`երկու:

  • Կողմերը միմյանց էին մեղադրում ժամեր շարունակված մարտական գործողությունների համար: Փորձագետները նշում էին`շփման գծում նոր փուլ է սկսվել՝ ականային պատերազմ:

1999 - Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում Ղարաբաղի վերաբերյալ`աջակցություն հայտնելով միջնորդների առաջարկած վերջին`«ընդհանուր պետության» տարբերակին։

  • Եվրամիության խորհրդարանը նաև հորդորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին շարունակել ջանքերը` տարածաշրջանում վերջնական և կայուն խաղաղության հասնելու համար։

1993 - Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
1992 - Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները։

  • Շուրջ մեկուկես ժամ շարունակված զրույցում, ըստ Սպիտակ տան, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը աջակցություն էր հայտնել Ելցինի նախաձեռնած բարեփոխումներին, և համաձայնել, որ Ռուսաստանն ու Նահանգները պետք է միասին աշխատեն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

1988 -  «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե​​​​​​ն թռուցիկ տարածեց, որով չեղարկեց մարտի 26-ին հայտարարված միտինգը։

  • Դրանով «Ղարաբաղ» կոմիտեն բացառեց բախումները «պարետային ժամ» հայտարարված, սովետական զորքով, տանկերով, զենք-զինամթերքով լցված Երևանում։

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Հայաստանի խաղաղ մայրաքաղաքը զորք է մտել: Այս իրավիճակում տեղական կոմիտեների մարտի 19-ի ժողովի որոշումը կոմիտեն ստիպված է վերանայել: Ինչպես չի երաշխավորված ինքնորոշման սահմանադրական կարգը, այդպես էլ չի երաշխավորած այս օրերին փողոցներում ու հրապարակներում գտնվող ժողովրդի կյանքը: Ուստի երևանցիներին և Հայաստանի ողջ բնակչությանը կոչ ենք անում ցուցաբերել իրենց հատուկ կարգապահություն ու միաբանություն և մարտի 26-ին մեկ մարդու նման դուրս չգալ տներից: Մենք տեղի ենք տալիս բիրտ ուժի առաջ, բայց շարժումը չի դադարել: Քանի դեռ հայության օրինական պահանջը չի բավարարված, քանի դեռ արցախահայությունը լի է վճռականությամբ, մեր սուրբ պարտքն է լինել մեր եղբայրների կողքին: Հայաստանի Ղարաբաղյան շարժման ընթացքը կթելադրի Ղարաբաղի իրադարձություններով:

«ՂԱՐԱԲԱՂ» շարժման կազմկոմիտե 

  • Այն պատմական-ճակատագրական օրերի համար ծնված այս «Մահերի դուռը» փակող թռուցիկի գրության հեղինակը  Վանո Սիրադեղյանն էր: Գրվել  է Բաբկեն Արարքցյանենց Կասկադում գտնվող տանը, հաշված րոպեների ընթացքում և շատ կարճ ժամանակ անց տարածվել։

1975 - «Հրազդան» մարզադաշտում UEFA-ի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացավ Երևանի «Արարատ»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպումը:

  • «Արարատ»-ն այդ խաղում 1:0 հաշվով հաղթեց Եվրոպայի ամենաուժեղ ակումբային թիմին, որի կազմում խաղում էր աշխարհի մի քանի չեմպիոն՝ Ֆրանց Բեքենբաուերի գլխավորությամբ: Գնդակը գլխի հարվածով «Բավարիա»-ի դարպասն ուղարկեց Արկադի Անդրեասյանը:
  • Ցավոք, պատասխան խաղում «Արարատ»-ը պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (ծնվ. Երևան), ըմբիշ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր

  • 2017 թվականից Շվեյցարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է:

1955 - Ռոստիսլավ Փիրումով, կինոօպերատոր; Ռուսաստանի Կինոօպերատորների գիլդիայի անդամ
1946 - Հովհաննես Սահակյան (մ. 1971), ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր

  • 1972 թվականից Խարկովում ընթանում է նրա հիշատակին նվիրված մրցաշար։

1935 - Սուրեն Հասմիկյան (ծնվ. Երևան), կինոգետ, արվեստի վաստակավոր գործիչ
1934 - Լիզա Ազարյան (ծնվ. Ախալցխա), մարմնամարզիկ

  • Մարմնամարզության աշխարհի (1954, 1958) և Օլիմպիական խաղերի (1954, 1958) կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կինն է:

1928 - Վարդուհի Վարդերեսյան (ծնվ. Բուխարեստ, մ. 2015 թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988 թ.)

  • Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում:

1924 - Լև Կուլիջանով (ծնված. Թբիլիսի, մ. 2002), կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
1921 - Հարրի Բաբասին (ծնված. Դալաս, մ. 1988), կոնտրաբասիստ և թավջութակահար, ջազ-բոս-նովա նոր ոճի հիմնադիրը

  • Նրա մականունը «Արջ» էր։ Ջազում առաջին անգամ օգտագործել է թավջութակ։ 
  • Լարային ջազային դուետի  (թավջութակ և կոնտրաբաս)՝ եզակի անսամբլի հիմնադիրն է։

1913 - Մարի Աթմաչյան (ծնվ. Բաֆրա, Թուրքիա, մ. 1999), բանաստեղծուհի, գրական-հասարակական գործիչ
1905 - Մովսես Գրիգորյան (ծնվ. Սասիկ, Թուրքիա, մ. 1995), արևմտաեվրոպական և ռուսական փիլիսոփայության պատմության մասնագետ
1904 - Մարիա Մոջորյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1972), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1887 - Լևոն Ալավերդյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1963), դերասան; ժողովրդական արտիստ բեռը. 1951 թ.)
1876 - Արտակ Սմբատյանց (ծնվ. Տավուշ, մ. 1937), եպիսկոպոս
1845 - Լյուդվիգ ֆոն Արեթին (մ. 1884), Ռեյխստագի պատգամավոր; Բարոն

  • Արետինները հայկական ծագմամբ բավարական բարոնների տոհմ է, որի անդամները բազմիցս արժանացել են պետական ծառայության և գրականության ասպարեզում ունեցած իրենց վաստակին: