Հայկական մարտի 14

2008 - ՄԱԿ -ը 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց`պահանջելով հայկական բոլոր ուժերի անհապաղ դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ 1994 - «Ազգ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատավարձը 7 ամերիկյան դոլարից քիչ ավելի է։ 1992 - 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվում Արթիկ քաղաքում և սահմանվում պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։​​​​​​​ 1984 - Վախճանվում է Հովհաննես Շիրազը։  1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը: 1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։ 1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 180 | Ավելացրեց՝ armenlur | 14.03.2023 | 08:30 մարտի 14, Պատմության հայկական օրը