Հայկական մարտի 15

1996 - Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները: 1959 - Խորհրդային Հայաստանում անցկացվում են Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրողների 99.99 տոկոսը։ 1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը։ 1921 - Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը, «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար, «Երիտասարդ Թուրքեր» կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: 1880 - Լույս տեսավ «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը):

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 171 | Ավելացրեց՝ armenlur | 15.03.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, մարտի 15