Պատմության հայկական օրը. մարտի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարտի 16-ից երկրի տարածքում մեկ ամիս ժամկետով սահմանվում է արտակարգ դրություն COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով:
2017 - Հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ 

  • Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը չներեց նրան, տանջամահ արեց և վրեժխնդիր եղավ նրանց:
  • Ի պատիվ Արթուր Սարգսյանի, նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ը ժողովուրդը հայտարարեց Հաց Բերողի օր։

2000 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ չկա։
1999 - Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ռուս բժիշկների մեծ պատվիրակության հետ Հայաստան էր եկել հիանալու «Արմենիկում»-ով, որի արդյունավետության վերաբերյալ պաշտոնական հետազոտությունները հաստատված չէին։
1995 - ՌԴ և ՀՀ նախագահները ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի վերաբերյալ:
1988 - Իրաքի բանակը քիմիական զենք կիրառեց քրդական Խալաբջա քաղաքում, որի հետևանքով զոհվեցին մոտ 5000 քրդեր։
1949 - Բացվեց Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը:
1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը):

  • Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Փաստացի Հայաստանը բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև։

1921 - Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար:

  • Մալթայում պահվող Օսմանյան թուրքերը ազատ արձակվեցին:

1917 - Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1828 - Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան:

  • Գեներալ Լազարևի ղեկավարությամբ հայրենիքի ճանապարհը բացեց հայերի 40 հազարանոց քարավանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1958 - Պատրիսիա Բուասոն-Շնորհգոկյան (ծնվ. Ալժիր), պատմաբան, լեզվաբան

  • Բյուզանդիայի պատմության դոկտոր, դասական հայերենի և աստվածաշնչյան հունարեն լեզուների գծով դիպլոմավորված մասնագետ:

1950 - Վլադիմիր Քոչարյան (ծնվ. Լենինական, մ. 1989), դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)
1946 - Մայքլ Բասման (Միքայել Բասմաջյան, ծնվ. Լոնդոն), շախմատի միջազգային վարպետ
1936 - Ռեյմոնդ Դամադյան (ծնվ. Մելվիլ, Նյու Յորք նահանգ), հայազգի գյուտարար, տոմոգրաֆիայի հեղինակ

  • Ռայմոնդ Վահան Դամադյանին հեռանկարային թենիսիստ էին համարում։ Նա նաև հիանալի ջութակ է նվագում։

1934 - Գեորգի Սարկիսյանց (ծնվ. Մոսկվա, մ. 2011), մարզական լրագրող, մեկնաբան; ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատող

  • Առաջին մարզական մեկնաբանը, ով ստացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի կոչում:

1926 - Կորյուն Նահապետյան (ծնվ. Հացիկ, մ. 1999), նկարիչ-նոնկոնֆորմիստ, հրապարակախոս, հասարակական գործիչ
1922 - Շահեն Շահինյան (ծնվ. Չալտըր, Ռուսաստան, մ. 1988), գրող, բանահավաք, երկրաբան
1920 - Տոնինո Գուերա (ծնվ. Սանտարկանջելո դի Ռոմանյա, Իտալիա, մ. 2012), իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի  անվան մրցանակակիր («համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար», 2006)
1913 - Էդուարդ Աղայան (ծնվ. Մեղրի, մ. 1991), բանասեր, լեզվաբան, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
1896 - Արթուր Ղուլյան (ծնվ. Նուխա, մ. 1927), զինվորական օդաչու, հայկական առաջին ավիացիոն ջոկատի հրամանատար (էսկադրիլիայի)
1878 - Ալեքսանդր Թամանյան (ծնվ. Կրասնոդար, մ. 1936), ճարտարապետ, Երևանի վերակառուցման գլխավոր պլանի հեղինակը, Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1924)

  • «Թամանյանի ոճը» մեծամասամբ բնորոշեց հայկական մայրաքաղաքի ժամանակակից կերպարը, որը հենց այն ժամանակ գավառական փոքր քաղաքից վերածվեց խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի։ 

1845 - Նորայր Բյուզանդացի (ծնվ. Ստամբուլ, մ. 1915), հայագետ-բանասեր