Պատմության հայկական օրը. 10 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերեցին ևս 4 զոհված զինծառայողի աճյուն:
2011 - Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:
2006 - Ի. Ալիև - Ռ. Քոչարյան բանակցություններ Ֆրանսիայում` Ռամբույեի ամրոցում։

  • Միջնորդները պնդում էին`հանդիպումը կարող է դառնալ պատմական և ճանապարհ հարթել հաշտեցման համար:Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, Ֆրանսիայի առաջնորդ Ժակ Շիրակն էլ երկու նախագահներին ընդունել էր Ելիսեյան պալատում`կոչ անելով գտնել հաշտեցման եզրեր: Կողմերը, սակայն, այս անգամ էլ համաձայնության չեկան : Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը «Ազատությանը» փոխանցել էր` կողմերը չկարողացան առաջ շարժվել Քելբաջարի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ավելի ուշ ֆրանսիացի միջնորդն ասել էր. «եթե նախքան Ռամբույեն կար կիսով չափ լցված բաժակ, ապա Ռամբույեում չհաջողվեց գոնե մի փոքր ավելացնել այդ բաժակի պարունակությունը»:

2002 - Փլվում է Երևանի տեխնոլոգիական քոլեջի վթարային շենքը՝ հընթացս վնասելով հարակից տները: 

  • Մի հոգի մնում է փլատակների տակ՝ տաքսու վարորդ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

2000 - Կառավարությունն սկսում է էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացը: 

  • Ցանցերին հավակնում է 8 ընկերություն, որոնցից ոչ մեկը տեղական չէ:

1998 - Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանն ասում է, որ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: 

  • Վերջին 6 ամսում Հայաստանում տեղի է ունեցել երեք աղմկահարույց սպանություն: 

1998 - Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը խոստովանում է, որ Հայաստանը ծախսելու վարկեր չի ստանում միջազգային կառույցներից: 

  • Նա վստահեցնում է, որ հերթական 16 միլիոն դոլար վարկը Հայաստանի համար կլինի վերջինը:

1998 - «Հանգամանքների փոփոխման» հիմնավորմամբ 2,5 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվում «Վահան+30» գործի գլխավոր դատապարտյալը՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը
1995 -  ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան) բանակցություններ են տեղի ունենում:

  • Այս ձևաչափով բանակցությունները շարունակվում են ամբողջ տարվա ընթացքում: Ձևականորեն դրանք կոչվում էին խորհրդատվություններ:

1993 - Սուրեթ Հուսեյնովը հեռացվում է ԼՂԻՄ-ում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։
1960 - Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը:

  • Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:

1921 - Գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթում է ժողովրդական զայրույթը:

  • Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է հեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակվում անկուսակցական սպա Կուռո Թարխանյանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-Մարգարա հատվածում մարտնչել էր թուրքական ուժերի դեմ:

1918 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան սեյմը:
1828 - Պարսկական շահի առաջարկությամբ պարսկական Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Այդ պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես և ամբողջ Անդրկովկասը միացվեցին Ռուսաստանին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Արթուր Էլբակյան (ծնվ. Երևան), դերասան, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր, պրոդյուսեր
1955 - Մայքլ Ակյան (ծնվ. Լիբանան), լուսանկարիչ
1949 - Անդրանիկ Միհրանյան (ծնվ. Երևան), քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր (1995-ից)
1945 - Սերգեյ Գիվարգիզով (ծնվ. Ստեփանավան), խորհրդային մշակութային և հասարակական գործիչ, երգիչ (տենոր), Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1938 - Ժան Կազանջյան (ծնվ. Բեյրութ), նկարիչ
1935 - Զորի Բալայան (ծնվ. Ստեփանակերտ), գրող, հասարակական գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (ծանրամարտ), ԽՍՀՄ սպորտի վարպետ (հեռահար սպորտային նավակներով), Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ
1932 - Ստեփան Պողոսյան (ծնվ. Աղաքչի, Հայաստան, մ. 2012), Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991)
1932 - Էդուարդ Աթայան (ծնվ. Երևան, մ. 2002), լեզվաբան, փիլիսոփա
1930 - Սվո Ռաֆ (Ռաֆայել Բաղդասարյան, ծնվ. Երևան, մ. 1993), օրենքով գող, Խորհրդային Միության հանցավոր աշխարհի հայ Կնքահայրը

  • Ռաֆն ուներ ընդամենը 15 դատվածություն, բոլոր ժամկետներն ամբողջությամբ նստել է։ Ընդհանուր բանտային ստաժը 34 տարի է։ Սվո Ռաֆի բանտային կենսագրությունը բնութագրվում է ռեժիմի համակարգային խախտումներով, աշխատանքից հրաժարվելով, փախուստի փորձերով, որն այն ժամանակ խորհրդային գողական շրջանում շատ հարգի էր։ Նա ոչ մի անգամ ոչ մի ցուցմունք չի տվել ու ոչ մի արձանագրություն չի ստորագրել։ 
  • Հայ կնքահայրը վերջին անգամ ձերբակալվել է 1992 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում։ Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։ 
  • 1990-ականներին Բաղդասարյանը բազմիցս օգնել է Հայաստանի և Արցախի պաշտպաններին սննդամթերքով, հագուստով և սպառազինությամբ։
  • Սվո Ռաֆի թաղման արարողությունը Երևանի պատմության մի մասն է դարձել։ Հայաստանի մայրաքաղաքը, որն այն ժամանակ էներգետիկ բլոկադայի մեջ էր ու օրվա մեջ մի քանի ժամ էր լույս ունենում, 3 օր շարունակ շուրջօրյա լուսավորություն է ստանում։ Ռաֆին հրաժեշտ տալու են գալիս նույնիսկ Բաքվի գողերը, իսկ Երևանի օդանավակայանը այդ օրերին 17 չարթերային ռեյս է ընդունում։ Որոշ տվյալներով թաղմանը աշխարհի տարբեր անկյուններից մոտ 200 հազար մարդ է մասնակցել։
  • Ռաֆն ամուսնացած էր Նատաշա Բալասյանի հետ, նրանից դուստր ունի։

1920 - Վազգեն Օգանեսով (ծնվ. Հոռոմ, Հայաստան, մ. 1993), կործանիչ օդաչու, Խորհրդային Միության հերոս