Հայկական փետրվարի 19

2008 - Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։
2004 - Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում` ՆԱՏՕ֊ի ուսուցողական կուրսերի ընթացքում, կացնահարում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին`քնած ժամանակ:
2001 - «Առավոտ» օրաթերթը, հոկտեմբերի 27-ի մեղադրական եզրակացությանը հղում կատարելով, գրում է, որ ահաբեկչության նախապատրաստմանը տեղյակ է եղել ԱԱԾ երկու աշխատակից: 
1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց պատվիրակություն գործուղել Հռոմ ՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

Կարդալ  ավելին


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 401 | Ավելացրեց՝ armenlur | 19.02.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, փետրվարի 19