Պատմության հայկական օրը. 15 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հրապարակվեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 132 հերոս զինծառայողի անուն։

  • Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին փոխանցեց ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն:

2020 - Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։
2001 - Սկսվում է հոկտեմբերի 27-ի դատաքննությունը: 

  • Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ դատը լուսաբանող լրագրողները չպետք է լուսաբանեն դատաքննական ցուցմունքները: 
  • Դատարանում հնչում է մի ռեպլիկ՝ ժողովրդի ձեռքը տվեք նրանց: 
  • Դատարանի մթնոլորտին չդիմանալով այն լքում է Կարեն Դեմիրճյանի այրին:

1999 - Երևան է ժամանում Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Յուրի Լուժկովը: 

  • Այցի ամենասկզբում վարչապետի ուղեկցությամբ նա ծամում է հայկական լավաշը, խմում է մեր Ջերմուկն ու գինին: 

1998 - Դաշնակցությունն արտահերթ ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: 

  • Այս մարդու 10 տարվա քաղաքացիություն չունենալու սահմանադրական արգելքը շրջանցելը նա սրբապղծություն չի համարում: 

1984 - Հրդեհվեց Մարզահամերգային համալիրը:
1810 - Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվեց հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
590 - Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Արթուր Թումասյան (մականունը՝ Չիպ, ծնվ. Երևան, մ. 2006), սցենարիստ, «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի հիմնադիր և մասնակից

  • Արթուր Թումասյանը մահացել է 2006 թ. մայիսին Երևան-Սոչի չվերթի ավիավթարի հետևանքով։ Թումասյանն առաջին անգամ էր ինքնաթիռով թռչում։

1961 - Մյասնիկ Մալխասյան (ծնվ. Թթուջուր, Հայաստան), պետական գործիչ
1957 - Աշոտ Ղազարյան (ծնվ. Երևան), քանդակագործ, Դերժավինի անվան բանասիրության և գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր; Ռուսաստանի նկարիչների միության անդամ

  • Նրա ստեղծագործությունները գտնվում են Ժամանակակից Արվեստի Թանգարանի (Հաննովեր, Գերմանիա); Ժորժ Պոմպիդու Կենտրոնի (Փարիզ); Ալեքս Պատկերասրահի (Կալիֆորնիա) հավաքածուներում, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Հունգարիայի, Էստոնիայի մասնավոր հավաքածուներում:

1942 - Ռաֆայել Հակոբյան (ծնվ. Ազիզբեկով), բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ
1940 - Անահիտ Բայանդուր (ծնվ. Երևան, մ. 2011), հայ թարգմանիչ, հասարակական գործիչ

  • 1988 թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի համանախագահն էր:
  • Թարգմանել է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները ռուսերեն։
  • Հայրը՝ դրամատուրգ Սարգիս Բայանդուրն է, մայրը՝ բանաստեղծուհի Մարո Մարգարյանը։

1938 - Արմեն Միրաքյան (ծնվ. Երևան), կինոօպերատոր, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2011), հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմնադիրը
1931 - Յուրի Օսիպյան (ծնվ. Մոսկվա, մ. 2008), ֆիզիկոս, աստղագետ, պինդ մարմինների ֆիզիկայի մասնագետ; ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս
1923 - Ելենա Բոներ (ծնվ. Մառեր, ԽՍՀՄ, մ. 2011), հրապարակախոս, հասարակական գործիչ, Ա. Սախարովի կինը, միջազգային հասարակական կազմակերպությունների (Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, ԱՄՆ և այլն) մրցանակների, պատվավոր կոչումների և պարգևների դափնեկիր

  • Հայրը հայ է, Լևոն Քոչարյանը։ Հորը փոխարինած հայրը ՝ Գևորգ Ալիխանյանը, Կոմինտերնի աշխատակից է, սպանվել է 1938 թվականի փետրվարի 13-ին ։ Մայրը հրեա է

1918 - Լևոն Բարխուդարյան (ծնվ. Թիֆլիս), ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության ստուդիայի հնչյունային ռեժիսորը
1914 - Ալեքսանդր Թադևոսյան (ծնվ. Երևան), երժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)
1909 - Արփո Պետրոսյան (Արփենիկ Պետրոսյան, ծնվ. Շուշի, մ. 1985) հայ գրականագետ
1906 - Արտավազդ Քեֆչիյան (մ. 1956), խորհրդային դերասան և կինոռեժիսոր
1902 - Հմայակ Սիրաս (ծնվ. Աղրը, Թուրքիա, մ. 1983), հայ գրող
1899 - Իգնատիոս Բեդրոս XVI Բաթանյան (ծնվ. Մարդին, մ. 1979), Կաթոլիկ Եկեղեցու Պատրիարք
1885 - Ռուբեն Սևակ (ծնվ. Սիլիվրի, Թուրքիա, մ. 1915), գրող, բժիշկ

  • Ապրիլի 24-ին թուրքական իշխանությունների հրամանով 200 հայ մտավորականների թվում ձերբակալվեց և աքսորվեց Օսմանյան Թուրքիայի խորքը։ Նույն թվականի օգոստոսի 26-ին սպանվել է։

1895 - Պաարե (Հայկ Պետրոսյան, ծնվ. Նոր Բայազետ, Հայաստան, մ. 1968), գրող
1791 - Արտեմի Լազարև (ծնվ. Մոսկվա, մ. 1813), շտաբ-ռոտմիստր, ազնվական

  • Մոսկվայի արևելյան լեզուների Լազարևի ինստիտուտի հիմնադիր, ազնվական Եկիմ Լազարևի որդին:



avatar